«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խանութներում շաքարավազը կրկին թանկանում է։ Նախօրեի դրությամբ «Երեւան Սիթի» սուպերմարկետներում մեկ կիլոգրամ շաքարավազը վաճառվում էր 410 դրամով։ Հունվարի համեմատ շաքարավազը թանկացել է 5-10 դրամով:
Նախօրեի դրությամբ հարեւան Վրաստանում, մասնավորապես Թբիլիսիի «Քաֆուր» սուպերմարկետում 1 կգ շաքարավազը արժե 1.70 լարի, որը դրամի վերածած կազմում է 3222 դրամ։ Երեկվա դրությամբ ՌԴ մայրաքաղաքի սուպերմարկետում («Աշան», «Պկատուրչկա», «Պերեկրյոստոլ») մեկ կգ շաքարավազի մանրածախ գինը կազմում էր 320-328 դրամ։ Ստացվում է, որ Հայաստանում շաքարավազը 27-25 տոկոս ավելի թանկ է, քան հարեւան Վրաստանում եւ ԵՏՄ ՀՀ գործընկեր Ռուսաստանում։
Սա ունի նաեւ մեկ այլ տրամաբանական բացատրություն․շաքարավազի բիզնեսի մենաշնորհը Հայաստանում պատկանում է Սամվել Ալեքսանյանին, որը ՀՀ ռեյտինգային ցուցակում է։ Իսկ առջեւում ընտրություններն են՝ փող է պետք։ Շատ փող»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում