▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի կործանման` Լևոն Տեր-Պետրոսյանի ճանապարհային քարտեզը

Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Հայաստանը կործանելու առաջին ծրագիրը անհաջողությամբ պսակվեց դեռ 1998թվ-ին, սակայն այդքանով Լևոն Տեր-Պետրոսյանը, իհարկե, չսահմանափակվեց և մի քանի տարի իր սև տանը փակվելուց հետո նրա մոտ հղացավ Հայաստանը կործանելու հերթական հրեշավոր, բայց կրկին ձախողման դատապարտված ծրագիրը, որի իրագործումը սկսեց արդեն 2007-ից: Եվ հիմա, երբ հետադարձ հայացք ենք նետում, ուսումնասիրում նրա գործողությունների հաջորդականությունն ու փոխկապակցվածությունը, տպավորություն է ստեղծվում, որ ՀՀՇ-ի առաջնորդը հատուկ աշխատել և Հայաստանի կործանման ճանապարհային քարտեզ է մշակել: Մինչ այն ներկայացնելը փորձենք հասկանալ, թե ինչ նախապայմաններ են անհրաժեշտ երկիրը կործանելու համար:

Պատմությունը, իսկ հատկապես՝ հայոց պատմությունը մեզ սովորեցնում է, որ պետությունը կործանելու համար նախևառաջ անհրաժեշտ է պառակտում մտցնել, պառակտել ազգին, իշխող դասին և նույնիսկ պառակտում մտցնել նույն ճամբարներում, ասենք՝ իշխանության կամ ընդդիմության շարքերում: Լևոն Տեր-Պետրոսյանը պատմության լավ գիտակ է և քաջատեղյակ է այս ամենին, նաև որպես հրեական ուղեղներով ղեկավարվող ԱՄՆ-ի գործակալ՝ ծանոթ է պետություններ կործանելու և ստրկացնելու արևմտյան մեթոդներին, որոնց մեջ, ի դեպ, նույն պառակտումը կիրառվում է: Իսկ ԱՄՆ-ի կողմից տարբեր երկրներում տարիներ շարունակ կիրառվող մեթոդների արդյունքը գունավոր հեղափոխությունն է, ինչը արդեն իսկ հաջողվել է մի շարք երկրներում, իսկ որտեղ էլ ձախողվել է, միևնույն է՝ նպատակներից մեկը՝ համատարած ավերածությունները և ճգնաժամը, այնտեղ իրականություն են դարձել: Թե ինչի են վերածվել այդ երկրները՝ հասկանալու համար բավական է ուշադրություն դարձնել Լիբիային, Սիրիային, Ուկրաինային և այլն...

Վերադառնանք Լևոն Տեր-Պետրոսյանին, ով 2007-ին հոգնելով միայնությունից և իր սև տան պատերից, նաև արդեն գծած լինելով մեր երկրի կործանման ճանապարհային քարտեզը, կրկին հրապարակավ հիշեցրեց իր գոյության մասին: Եվ ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո. մինչ այդ երկրում կար ընդդիմություն, ընդդիմադիր ուժեր, որոնք արդեն հասունացել էին և գնում էին միավորման: Կային ընդդիմադիր առաջնորդներ՝ ի դեմս Արտաշես Գեղամյանի, Վազգեն Մանուկյանի, Արթուր Բաղդասարյանի, որոնց ձայնն այն ժամանակ համենայն դեպս լսելի և ընդունելի էր, և որոնք կարող էին միավորվել մի դրոշի ներքո: Բայց եկավ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր շուրջը համախմբեց միայն ՀԺԿ-ին, «Հանրապետություն» կուսակցությանը և ՀՀՇ-ածին մի քանի այլ կուսակցությունների ու գործիչների, իսկ այնպիսի քաղաքական ուժեր, ինչպիսիք էին ՍԻՄ-ը, «Ազգային Միաբանություն» կուսակցությունը, ԱԺՄ-ն, ավելի ուշ նաև՝ ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը, դուրս մնացին այդ միավորումից և արդյունքում դարձան իշխանական: Ընդդիմությունը պառակտվեց, թուլացավ, սակայն կար ժողովրդի մի ստվար զանգված, որը տենչում էր փոփոխությունների և պատրաստ էր պայքարելու: Լևոն Տեր-Պետրոսյանի հաջորդ քայլերն ուղղված էին այդ զանգվածին թուլացնելու և պառակտելու՝ նախևառաջ հիասթափեցնելու միջոցով: Բոլշևիկյան մեթոդներով կազմակերպելով 2008-ի մարտի 1-ի դեպքերը և նախապես անհանդուրժողականություն տարածելով ու ատելություն սերմանելով՝ ամենաճակագրական պահին Լևոն Տեր-Պետրոսյանն կրկին հանգրվանեց իր սև տանը՝ իրեն վստահող ժողովրդին թողնելով անառաջնորդ, անկառավարելի, ինչի արդյունքը 10 զոհերն էին:

Ժողովրդի մի հատվածին հուսախաբ անելու և հիասթափեցնելու առաջին փուլը ավարտելուց հետո՝ մարտի 1-ից որոշ ժամանակ անց, Լևոն Տեր-Պետրոսյանն անցավ ընդդիմությունը ավելի թուլացնելու և պառակտելու հաջորդ փուլին՝ ստեղծելով ՀԱԿ դաշինքը, որը ՀՀՇ-ի վերածնունդն էր, և որում ի սկզբանե ընգրկված էր 17 կուսակցություն, որոնց մեծ մասն իրենցից ոչինչ չէր ներկայացնում: Սա մի կեղծ ընդդիմադիր միավոր էր, որը պետք է վիժեցներ իրական առողջ ընդդիմության ձևավորման գործընթացը: Իբրև թե տարբեր ուժերին միավորող այս միությունն իրականում իր իսկ ներսում սկսեց էլ ավելի պառակտել նույն ուժերին և տարաձայնություններ առաջացնել: Ծրագիրը հանճարեղ էր մտածված. սկզբից ստեղծել միություն, հետո՝ ՀՀՇ-ն արդեն ուղղակի ձևով վերանվանելով ստեղծել «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն՝ ՀԱԿԿ, և միության մնացած 16 կուսակցության անդամներին մեխանիկորեն դարձնել ՀՀՇ-ական: Հաշվարկված էր նաև, որ միության մնացած անդամներից շատերն էլ միանշանակ չէին համաձայնվի դառնալ մեկ կուսակցություն` ՀՀՇ, և մեխանիկորեն դուրս կմնային ասպարեզից: Այդպես էլ եղավ. տեղի ունեցավ հերթական պառակտումն ու թուլացումը:

Արդյունքում ՀԱԿ-ը փաստացի կորցրեց «Հանրապետություն» կուսակցությանը, Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Պետրոս Մակեյանին, բայց սրան քիչ անց կանդրադառնանք, քանի որ այս կորուստները կապված էին նաև Լևոն Տեր-Պետրոսյանի «դոդացման» հետ: 
Հիմա ուշադրություն դարձնենք մեկ այլ կարևոր հանգամանքի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ը հերթական անգամ պառակտելով ՀԱԿ-ն ստեղծեց միայն 2013-ին, երբ արդեն այս ընթացքում հասցրել էր իրագործել ընդդիմադիր զանգվածին հիասթափեցնելու ծրագրի հերթական փուլը՝ հրաժարվել էր մասնակցել նախագահական ընտրություններին՝ ցինիկաբար պատճառաբանելով, թե 68 տարեկան է: Արդյունքում որպես նախագահի թեկնածու առաջադրվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը. ևս մեկ պառակտում:

Սակայն երբ քիչ անց Լևոն Տեր-Պետրոսյանը կուսակցություն ստեղծեց, ապա այդ դեպքում 68 տարեկան լինելու հանգամանքը նրան բնավ չխանգարեց գլխավորել այդ կուսակցությունը: Այսինքն, Լևոն Տեր-Պետրոսյանը գործել է հստակ գծված մեխանիզմով. առաջին քայլ՝ պառակտել ընդդիմությանը, երկրորդ քայլ՝ հիասթափեցնել ընդդիմադիր զանգվածին և այդպես շարունակ:

Ընդդիմությանը կազմաքանդելու գործում Լևոն Տեր-Պետրոսյանի ամենաուժեղ հարվածը եղավ ՀԱԿ-ի «դոդացումը», որը որպես գործընթաց Լևոն Տեր-Պետրոսյանը սկսեց 2011-ից իր հայտնի «քաղաքագիտական վերլուծությամբ» և արդեն 2014-ին վերածեց ողջ ընդդիմադիր դաշտի «դոդացման»՝ «հրաշալի քառյակի» տեսքով: Ի դեպ, այդ նույն «հրաշալի քառյակում» ընդգրկվածներից «Ժառանգությանը» Լևոն Տեր-Պետրոսյանը հասցրել էր «քցել» արդեն 2013-ին, երբ փաստացի կես միլիոն հետևորդ ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցելու փոխարեն՝ ՀԱԿ-ը ակտիվ կերպով անցավ նրան հարվածելուն և փնովելուն: Այնինչ իրականում երկրում իրավիճակը փոխել ցանկացողը կարող էր օգտվել նման պատեհ առիթից, օգտագործել այդ կես միլիոն մարդու ներուժը և իրականացներ «ցանկալի» փոփոխությունները:Բայց Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագիրն այլ էր:

Վերադառնանք «դոդացմանը». Գագիկ Ծառուկյանի հետ կապված Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես ուներ իր ծրագրերը՝ օգտագործել վերջինիս ռեսուրսները, արհեստականորեն բարձրացնել նրա վարկանիշը, նրան «պաս տալ» ընդդիմադիր զանգվածի մի զգալի հատվածին՝ արդյունքում է´լ ավելի քչացնելով այդ նույն ընդդիմադիր զանգվածը, այնուհետև դրդել, որպեսզի Ծառուկյանը դառնա նախագահի թեկնածու, ինչը, սակայն, Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ անել: Ի դեպ, ԲՀԿ-ի հետ մերձեցումը ինքնին ենթադրում է նաև Ռոբերտ Քոչարյանի հետ թեկուզ չերևացող, բայց շատ հնարավոր մերձեցում: Իր հետագա քայլերով Լևոն Տեր-Պետրոսյանը հասկացրեց, որ նաև դրան է ընդունակ իր նպատակին հասնելու համար՝ անկախ նրանից, թե ժամանակին ինչ թշնամական հարաբերությունների մեջ է եղել Քոչարյանի հետ: Եվ դա էլ ՀԱԿ-ում ամենաթարմ տարաձայնությունների ու նոր պառակտման պատճառներից մեկը դարձավ:

Խոսքը Արամ Մանուկյան-Լևոն Զուրաբյան հակամարտության մասին է: Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը վերջերս Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույցից հետո ասել էր, որ իր համար նման գործիչ գոյություն չունի: Այս հայտարարությունը, ինչպես պարզվեց, Լյովիկ Զուրաբյանի սրտովը չէր, իսկ գաղտնիք չէ, որ Լյովիկ Զուրաբյանը` նախ Քոչարյանի հետ համագործակցելու ախորժակ ունի, բացի այդ` Լևոն Տեր-Պետրոսյանն անմիջական կամակատարն է ՀԱԿ-ում և նրա իրավահաջորդը դառնալու հավակնորդը: Եվ ահա Լյովիկ Զուրաբյանի և Արամ Մանուկյանի միջև սև կատու անցավ, ինչը վերաճեց սև կատուների երամի, որոնք անցան նաև ՀԱԿ-ի երիտթևի անդամների միջով: Լևոն Տեր-Պետրոսյանի ևս մեկ ծրագիր հասավ իր նպատակին՝ ՀԱԿ-ը հայտնվեց հոգեվարքում: Ի դեպ, «դոդացման» այս երկարատև ծրագրից տուժեց նաև ԲՀԿ-ն, քանի որ արևմտամետ Լևոն Տեր-Պետրոսյանի ազդեցության ներքո ռուսամետ ԲՀԿ-ում ակտիվացավ և ուժեղացավ օսկանյանական՝ արևմտամետ թևը, որը, ինչպես արդեն պարզ է հայտնի սրճարանային զրույցի ձայնագրությունից, Լյովիկ Զուրաբյանի հետ նույն «գծի» վրա են:

Վերջում կրկին մի փոքր էլ քառյակի մասին: Քառյակի կազմավորման նպատակը նախ ԱԺ-ի աշխատանքը կազմալուծելու փորձն էր, ապա՝ կրկին Ծառուկյանի ռեսուրսներն օգտագործելը, քանի որ քառյակն առերես հավաքված է ԲՀԿ-ի շուրջ, և ավելի հեռահար նպատակ՝ նախկին երկու նախագահների՝ Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի համար նպաստավոր հող նախապատրաստելը: Սա, իհարկե, ավելի թաքնված նպատակ է, ինչը, սակայն, երկար թաքցնել հնարավոր չի լինի: Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր մերձեցումն էլ Լևոն Տեր-Պետրոսյանին պետք չէր լինի, եթե չլիներ Մաքսային միությանն անդամակցելու հանգամանքը: Այս իրողությանը Արևմուտքի ծառա Լևոն Տեր-Պետրոսյանը չափից դուրս արագ համակերպվեց՝ հավանաբար հաշվարկելով, որ չհամակաերպվելու դեպքում նա ամբողջությամբ կհայտնվի քաղաքական լուսանցքում, քանի որ ռուսաֆոբիա տարածելու ամերիկյան տեխնոլոգիան Հայաստանում լավագույն դեպքում աշխատում է ընդամենը 50-100 մարդու շրջանում, այսինքն՝ անարդյունավետ է:

Իսկ ՄՄ մտնելու իրողության հետ համակերպվելու դեպքում, բնականաբար, Քոչարյանը՝ որպես ՌԴ իշխանությունների կողմից հարգանք և կշիռ ունեցող գործիչ, Լևոն Տեր-Պետրոսյանի համար ձեռնտու և պետքական կարող էր դառնալ: Այսինքն, ծերուկը պահի տակ իրեն չկորցրեց և կատարեց հաշվարկ երկու զուգահեռ սցենարներով. եթե ամերիկյան սցենարը չաշխատի, ապա կաշխատացնի ռուսական սցենարը: Ամեն դեպքում չենք կարող հերքել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խելացի, փորձառու և հմուտ գործիչ է, քանի որ հրեշավոր ծրագրերն էլ են տաղանդ պահանջում:

Սարգիս Բալայան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին