Կա օգուտ...
Ինչ այլազգի ասես` դարձանք:Աշխարհով մեկ սփռվեցինք,եվրոպացու հետ` եվրոպացի դարձանք,ամերիկացու հետ` ամերիկացի,ռուսի հետ` ռուս...
Հայ ու հայաստանցի չդարձանք:
Ռուսի լծի տակ երանելի չէր,բայց կրթական ու գիտական որակներ ձեռք բերեցինք,արվեստ-մշակույթ ճանաչեցինք,կազմակերպվեցինք,բռունցքվեցինք` ունեցանք հաղթանակ...
Հին Երևանն էսօրվա նման << էլիտար >> չէր... << Երկաթյա նժույգների >> հիթ շքերթն ընդամենը` << Գազ-31 >>- երով էր աչքի ընկնում:
Էն,որ մեր էրևանը` << Հյուսիսային պողոտա >> չուներ,կարգին տղերքի թիկնապահներն` արժանապատվությունն ու հարգանքն էին,ուրացողի ու շահամոլի ամենադաժան դատավճիռը` ղայդին ընկերական չափալախն էր,թասիբ ու հավատարմություն կար,հայրենակցի համար դոշ տալու կամք և պատրաստակամություն,ավագն` ավագ էր,կրտսերը` հարգող ու գնահատող,էս քաղաքն աշխարհի` ամենա-ամենա քաղաքն էին դարձրել:Երևանից էլ ճյուղավորվել ու ծաղկում էր էս մի բուռ` << Հայաստան >> կոչվող սրբավայրը:
Գեղեցկության շքեղությունը` շատի ու քչի չափաբաժնում չէ:Շռայլ գեղեցկությունն,երբեմն,անհրապույր է դառնում:Որոնում ես տգեղության գոնե կես նշույլ,որ համեմատականի մեջ գնահատել կարողանաս` իրական գեղեցկությունը:Ինչպես և գեղեցիկն այն չէ,ինչն ընտրում է ախորժակը:Մինչև անգամ,ախորժակն էլ չի գռգռվում` անհրապույր կերակուրի հանդեպ...
Մենք,ավաղ,ընտրեցինք` ախորժակը...
Այդ պատճառով էլ,ինչ այլազգի ասես դարձանք... Եվրոպացու հետ` եվրոպացի,ամերիկացու հետ` ամերիկացի...
Հայ ու հայաստանցի չդարձանք:
Ծիկ-վիկ անողներ,մեկ-երկու սերունդներ մնացին` երանելի << Հին Էրևանից >>:Ազնիվ խոսք,հետոն` աննյութեղեն է,անհեռանկար,ամոթալի...
Էս ախորժակով,աշխարհի հյուրասեղանի շուրջ նստելու պատվո հրավեր,որևէ մեկը մեզ չի ուղարկի...
Սիրեք էս հողն ու ջուրը,քանի դեռ ձեզ բաժին չեն արել` անհրապույրը,դառնահամը,թուլայաբաժինը:
Ինքս ինձ նախատում եմ,թե ինչ օգուտ էս գրել-մրելուց:
- Կա օգուտ... Արյան` կանչ կա:
Ճչացողներն են քիչ...