▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասարակությունը հարմարվել է ՃԱՀՃԻՆ և հայտնվել գորտի կարգավիճակում

Արդեն ՃԱՀԻՃ բառը գրեթե բոլորիս համար դարձել է սովորական, առօրեական, ինչ որ տեղ էլ մշտական գործածության բառ
- երկիրը դարձել է ՃԱՀԻՃ,
-տնտեսությունը ՃԱՀՃԱՉԱԾ է,
-քաղաքական դաշտը վերածվել է ՃԱՀԻՃԻ և այլն:
Օրինակների շարքը նույնիսկ անվերջ կարելի է շարունակել:

Իսկ այն, թէ ինչ՞ է արվում իրավիճակը փոխելու առումով կամ արդյոք՞ որևե բան արվում է, այ դա արդեն հարցերի հարցն է:
Կառավարության փոփոխության, ներկայացված ու հաստատված ծրագրերի պրիզմայով նայելու պարագայում պատասխանը միանշանակ պարզ է. գրեթե ոչինչ էլ չի արվում և մոտ ապագայում հույսի նշույլ անգամ չի առկայծում այդ ուղղությամբ:
Բա լավ, ի վերջո կա համացանց՝ մասնավորապես ՖԲ-ը, որտեղ բողոքի ալիքը գրեթե ամենօրյա է ու ահռելի ՄԵԾ իր չափերով,

-կա քաղաքացիական տարբեր շարժումներ ու նախաձեռնություններ, որոնք տարբեր ակցիաներով են երբեմն հանդես գալիս և այլն:
Բայց թույլ տվեք ասել, որ այն, ինչ կա, կամ իմիտացիա է, կամ պայքար հետևանքների դեմ՝ անփոփոխ թողնելով ծնող պատճառը:
Կա պատճառը, կլինեն հետևանքները և դրանք բազում են:
Իսկ եթե մի քիչ գեղարվեստական ձևի մեջ՝ ապա մեզանից այդ ով՞ է, որ կշտապի օգնության հասնելու այն գորտին, որը ապրելով ՃԱՀՃՈՒՄ, ընտելացել է դրան և մերթ ընդ մերթ արձակում կռկռոցներ:
Երևի մի քիչ տգեղ հնչեց համեմատությունը, բայց իրոք, ներկան նման է ուղղակի իմաստով ու բոլոր առումներով ՝ ՃԱՀԻՃԻ, իսկ հասարակությունը գրեթե հարմարվել է այդ նույն ՃԱՀՃԻՆ և նաև իր մեղքով հայտնվել նույն գորտի կարգավիճակում:

Սանասար Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին