▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էյր Արմենիան» այս պահին միայն մեկ օդանավ ունի. «Ժամանակ»

«Երեկ չեղյալ է  համարվել «Էյր Արմենիայի» միանգամից չորս չվերթ դեպի Սանկտ Պետերբուրգ և երկու չվերթ դեպի Մոսկվա և Աթենք՝ ավիաընկերությունում ծագած ֆինանսական խնդիրների պատճառով:

Ավիաընկերությունը մոտ 5 մլն դոլար պարտք է այն ընկերությանը, որից 2 օդանավ է գնել և գումարը չի տվել:

Իրավիճակն այնքան է սրվել, որ Դուբայի այն ընկերությունը, որն օդանավեր է վաճառել ավիաընկերությանը, հետ է վերցրել դրանք, ինչի պատճառով էլ ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել իր թռիչքները:

«Էյր Արմենիան» այս պահին միայն մեկ օդանավ ունի:

 «Ժամանակի» տեղեկություններով՝ երեկ այս հարցի հետ կապված քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի մոտ հանդիպում-քննարկում է եղել Դուբայի համապատասխան ընկերության ներկայացուցչի հետ»,-գրում է թերթը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին