Եվա Ռիվասը ֆեյսբուքյան էջում արձագանքել է իր հասցեին ու հատկապես` ոտքով մրցավարական կոճակին սեղմելու վերաբերյալ հնչած քննադատություններին, մասնավորապես, գրելով.
« Այսօր ողջ համացանցն ու մամուլը պայթել էին այն բանից հետո, երբ երեկ The Voice նախագծում մրցավարի կոճակը սեղմել էի ոտքով` «Եվա Ռիվասը բարձրացրեց ոտքը, Կախարդ, Կախարդ, Այրեք նրան խարույկի վրա»: Եվ ահա` չեմ կարող անգործ ու անտարբեր թողնել սիրելի լրագրողներին ու համացանցի հերոսներին:
Եթե դուք դեռ չեք հասկացել` շոուն` ես եմ, ես` շոուն, մենք մեկ ընդհանրություն ենք: Ես արտասվում եմ տեսախցիկի առաջ, զայրանում, ժպտում, պարում և ուրախանում, տխրում ու հիստերիայի մեջ ընկնում, իսկ երբեմն` լուրջ լսում եմ ու բացատրում ինչ-որ բաներ: Ես այդպիսին եմ և ես ումեն խիզախություն լինել այնպիսին, ինչպիսին կամ` իրական: Ես չեմ ձևանում բարի, որպեսզի բոլորն ինձ սիրեն, ես չեմ փորձում լինել գերակտիվ, որպեսզի ինձ վրա ուշադրություն դարձնեն, ես չեմ քամում ինձնից վերջին հյութերը, որպեսզի հետաքրքիր լինեմ շոուի համար: Ես այդպիսին եմ կյանքում, ես այդպիսին եմ բեմում, ես այդպիսին եմ ամենուր... Ես արտիստ եմ և իմ զգացմունքների արտահայտումը ամենատարբեր է: Ես չեմ վախենում քննադատությունից, չեմ վախենում անհամաձայնությունից, ես չեմ վախենում լինել տարբեր: Հիշեք բոլորդ: Շոուն ամբողջ աշխարհում նույնն է, իսկ մարդիկ գծում են թույատրելիի շրջաններն ու սահմանները` նման ազատության մեջ ազատազրկման վայրի: Ուրեմն` ես ազատ եմ, ես երջանիկ եմ, և ես իրական եմ, ես կանեմ այն, ինչ այդ րոպեին իմ սիրտը կուզի, ես սիրտս ուզեց բարձրացնել ոտքս ու դրանով սեղմել կոճակը` ես դա կանեմ առանց վախի ու զգուշավորության: Որովհետև ես գիտեմ, թե ինչ է իրական շոուն: Սկզբում ես իմանում եմ, թե ինչ է կարելի նախագծում, հետո անում եմ ինչ ուզում եմ այն շրջանակներում, որ կարելի է անել շոուում: The Voice-ը տեղական խոհանոց չի, այլ` համաշխարհային նախագիծ է և համաշխարհային աստղերը բարձրացնում են իրենց ոտքերն ու դրանցով սեղմում կոճակները: Նրանց համար էլ միևնույն է քննադատությունը, նրանք իրական են, դրա համար էլ համաշխարհային են: Շնորհակալություն բոլորին ուշադրության համար: Մինչ դուք զբաղվում եք կոլեկտիվ հոգեկան անալիզով , ես պետք է պարապեմ իմ անգին սաների հետ: Ահա , թե ինչն է իրականում կարևորը: Ես սովորեցրել եմ նրանց երգել, տվել եմ նրանց ձայնին նոր շնչառություն, բայց այս մասին դժվար որևէ մեկն այսքան խոսի, որովհետև բոլորին կարծես հետաքրքիր է միայն իմ թերություններն, այլ ոչ թե առավելությունները...»: