▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ արձագանքն ուշացած է..

 

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ իսրայելական զորքերի կողմից պաղեստինյան Ռաֆահ քաղաքում գտնվող դպրոցի գնդակոծումը միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում է, «անբարոյական արարք և հանցագործություն», որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության: 
Ռաֆահի դպրոցը կառավարվում էր ՄԱԿ-ի կողմից և ծառայում էր նաև որպես ապաստարան մարտական գործողությունների վայրերից հեռացած պաղեստինցիների համար, իսկ ՄԱԿ ապաստարանները պետք է լինեն անվտանգ գոտիներ անգամ մարտական գործողությունների վարման վայրերում: 
Դե ինչ, ևս մեկ անգամ պետք է փաստել, որ ՄԱԿ-ը վաղուց վերածվել է ֆիկտիվ կառույցի, որի նորմերն ու կանոնները չի խախտում միայն նա, ով պարզապես զլանում է դա անել: 
Ակնհայտ է, որ այդ կազմակերպությունն ի սկզբանե ուներ իրական հնարավորություններ ակտիվորեն միջամտելու գործընթացին և զսպելու երկու կողմերին էլ, սակայն դրա փոխարեն այն սահմանափակվեց դեկլարատիվ հայտարարություններով և քիչ թե շատ «արթնացավ» միայն այն ժամանակ, երբ հարվածը հասցվեց անմիջականորեն իր համակարգում գործող կառույցին: 
Չի բացառվում նաև, որ այդ հարվածը իսրայելցիների կողմից կրում էր միտումնավոր բնույթ և նպատակ ուներ ևս մեկ անգամ նսեմացնելու ՄԱԿ-ի գործունեությունը, և, ինչպես ասում են, «ցույց տալու նրան իր տեղը»: 
Իհարկե, այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի, ելքն էլ դեռևս անհայտ է:
Իսկ Պան Գի Մունը մինչ այդ ազդարարում է. «Անմտությունը պետք է կանգնեցվի, իսկ կողմերը պետք է դադարեցնեն մարտերը և վերադառնան խաղաղության արահետ»... Ս

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ իսրայելական զորքերի կողմից պաղեստինյան Ռաֆահ քաղաքում գտնվող դպրոցի գնդակոծումը միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում է, «անբարոյական արարք և հանցագործություն», որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության: Ռաֆահի դպրոցը կառավարվում էր ՄԱԿ-ի կողմից և ծառայում էր նաև որպես ապաստարան մարտական գործողությունների վայրերից հեռացած պաղեստինցիների համար, իսկ ՄԱԿ ապաստարանները պետք է լինեն անվտանգ գոտիներ անգամ մարտական գործողությունների վարման վայրերում: 

Դե ինչ, ևս մեկ անգամ պետք է փաստել, որ ՄԱԿ-ը վաղուց վերածվել է ֆիկտիվ կառույցի, որի նորմերն ու կանոնները չի խախտում միայն նա, ով պարզապես զլանում է դա անել: Ակնհայտ է, որ այդ կազմակերպությունն ի սկզբանե ուներ իրական հնարավորություններ ակտիվորեն միջամտելու գործընթացին և զսպելու երկու կողմերին էլ, սակայն դրա փոխարեն այն սահմանափակվեց դեկլարատիվ հայտարարություններով և քիչ թե շատ «արթնացավ» միայն այն ժամանակ, երբ հարվածը հասցվեց անմիջականորեն իր համակարգում գործող կառույցին: Չի բացառվում նաև, որ այդ հարվածը իսրայելցիների կողմից կրում էր միտումնավոր բնույթ և նպատակ ուներ ևս մեկ անգամ նսեմացնելու ՄԱԿ-ի գործունեությունը, և, ինչպես ասում են, «ցույց տալու նրան իր տեղը»: Իհարկե, այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի, ելքն էլ դեռևս անհայտ է:Իսկ Պան Գի Մունը մինչ այդ ազդարարում է. «Անմտությունը պետք է կանգնեցվի, իսկ կողմերը պետք է դադարեցնեն մարտերը և վերադառնան խաղաղության արահետ»... Սակայն կանեն արդյոք դա կողմերը, ու մինչ անեն, դեռ քանի՞ հոգի հրաժեշտ կտա այս աշխարհին...

Գուրգեն Վարոսյան

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին