Թուրքիայում հայտնի բանաստեղծ, բլոգեր Սերքան Էնգինի՝ իր էթնիկ պատկանելության վերաբերյալ արած արտահայտությունները վերջերս մեծ արձագանք էր գտել հայկական մամուլում: Էնգինը մասնավորապես նշել էր, որթուրք լինելը անտանելի ամոթ է:
«Ermenihaber.am»-ը փորձել էպարզել, թե որոնք են այն պատճառները, որ թուրքբանաստեղծին ստիպել են ամոթ զգալ իր ազգային պատկանելությունից. Թուրքիայում տիրապետող ազգայնական մտածելակե՞րպը, պետական քարոչության ստե՞ րը, թե՞ դա պարզապես արդարության փնտրտուք էր:
- Բոլոր ձեր նշած պատճառները առկա են և անգամ ավելին: Անմտություն է պարծենալ մեր այն հատկանիշներով որոնք մենք ունենք ի ծնե, քանի որ դրանցից և ոչ մեկ սեփական կամքով չենք ընտրում և դրանք ձեռք բերելու համար որևէ ջանք չեն գործադրում: Եթե պետք է հպարտանանք, պարծենանք մեր էթնիկ առաանձնահատկություններով, ապա միայն մեր նախնիների՝ մարդկության պատմության մեջ կատարած ներդրումների, արվեստի, գիտության, փիլիսոփայության, ճարտարապետության ասպարեզներում ձեռք բերած հաջողությունների համար: Ցավալի է, որ իմ թուրք նախնիներն ավելի քան 2 հազար տարի մարդկության պատմության մեջ այլ ժողովուրդների երկրները բռնազավթել, ապականել, թալանել, սպանել, բռնաբարել, հարկի անվան տակ տուրքեր են գանձել և նմանատիպ այլ վատ բաներ արել: Մարդկության պատմության մեջ որևէ դրական ներդրում չեն ունեցել, միշտ ավերծություններ են արել:
Հնարավոր չէ, որ մի քիչ խելք ունեցող և խելքով ու խղճով առաջնորդվող մարդն այս բարբարոսություններով պարծենա: Մինչդեռ իմ երկրում այս պահին էլ այս կողոպուտը, թալանը, բռնազավթումները «հաղթանակ» բառով մեծարելով, հիվանդագին կրթական համակարգի միջոցով որպես հպարտության աղբյուր երիտասարդներին է պարտադրվում: Դրա հետևանքով շարունակվում է ռասիստ երիտասարդների դաստիարակումը:
Իմ մանկությունից մի օրինակ բերեմ. ձեռքս քարտեզ էի վերցնում և երազում, համաձայն իմստացած կրթության, որ ես Թուրքիայի առաջնորդն եմ և, անընդհատ հարևան երկրներիվրա հարձակվելով, նոր հողեր էի գրավում: Քարտեզի վրա ամեն օր մատիտով նոր գրաված հողերի սահմաններն էի գծում և այդ երազկոտությունս տևում էր այնքան, մինչև, որ հոգնեի:Եվ ամեն օր նոր նվաճումներից հաճույք էի ստանում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում