▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծիծեռնակաբերդում բարձրանալու է Թուրքիայի դրոշն, իսկ ՀՀ բանակայինները հոտնկայս լսելու են Թուրքիայի օրհներգը»

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ծիծեռնակաբերդում հնչելու է Թուրքիայի օրհներգը և հայ զինվորականները ոտքի են կանգնելու դրա տակ։
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում չեն լինի հայ անվանի ըմբիշները, քանի որ այդ առաջնությունում պետք է հաղթի Թուրքիայի հավաքականը։
Ծիծեռնակաբերդ բլուրում, ՄՀՀ-ում բարձրանալու է Թուրքիայի դրոշը, հնչելու է օրհներգը, իսկ մասնակիցները, այդ թվում և ՀՀ բանակայինները, հոտնկայս այն լսելու են։
Ահա, այն ամենը, ինչ դուք ուզում էիք իմանայինք, թե ինչու բանակի գլխավոր ֆիզռուկ Արման Դավթյանը արգելել է մեր ուժեղագույն ըմբիշներին` մասնակցելու այս առաջնությանը։
Հայաստանը հյուրընկալելու է առաջնությունը նոյեմբերի 20–22–ին»:

Հիշեցնենք, որ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն էր առաջինը հայտարարել էր․ «Բանակային խաղերին միտումնավոր չեն ներկայացնում մեր ուժեղագույն ըմբիշներին, որ Մարզահամերգայինում ծածանվի Թուրքիայի դրոշը»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին