Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իջևան քաղաքից ՔՊ-ին մերձ աղբյուրը հայտնեց, որ առաջիկայում Հայաստան, Իջևան է վերադառնալու Նիկոլ Փաշինյանի եղբոր որդի Սիփան Փաշինյանը, ով նախկինում եղել է ՔՊ կուսակցությունից ԱԺ պատգամավոր։ Աղբյուրը հայտնեց, որ Սիփան Փաշինյանը Իջևան է վերադառնալու, որպեսզի ԱԺ հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ ՔՊ-ի համար քվեներ ապահովի, Սիփանը Իջևանում մնալու է առնվազն մինչև ընտրությունների ավարտը։ Ըստ մամուլի՝ Սիփան Փաշինյանը Ուկրաինայում բույքմեյքերական և փայտի բիզնես է արել, Գերմանիայում՝ ծաղկի բիզնես։ Իջևանից հայտնում են, որ նախկինում Իջևանում իշխանության 2 թև կար, մեկում Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանքիի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ու իր եղբայր ԱԺ հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն է, մյուս թևը Սիփան Փաշինյանն էր։ Այդ մրցակցության մեջ Սիփանը զիջել է ու ստիպված եղել մեկնել արտասահման։ Իջևանից հայտնում են, որ Սիփան Փաշինյանի համար դժվար է լինելու ընտրությունների ժամանակ ՔՊ-ի համար շատ քվեներ ապահովել, քանի որ նույնիսկ նրանք, ում նա լավություն է արել, երես են թեքել նրանից։ Որպես դրա օրինակ նշում են Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին, ով 2021թ․ փետրվարի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Սիփան Փաշինյանի միջնորդության շնորհիվ։ Ըստ աղբյուրի՝ հիմա Դավիթ Սարգսյանը ամբողջությամբ դարձել է մարզպետ Հայկ Ղալումյանի ենթական։ Ասում են, որ նեղ շրջանակով հացկերույթի ժամանակ Դավիթ Սարգսյանը մի քանի անգամ է առաջարկում մարզպետ Հայկ Ղալումյանի կենացը, որ վերջինս ջղայնացած ասում է Դիլիջան համայնքի ղեկավարին՝ դե հերիք եղավ, քանի՞ անգամ կարելի է իմ կենացը խմել»: |
«Սիփան Փաշինյանն Իջևան է վերադառնալու՝ ՔՊ-ի համար քվեներ ապահովելու»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet