▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարուխանյանի արյան մեջ թմրանյութի առկայությունը հաստատվելուց հետո ՔՊ-ն Գյումրիում փոխում է քաղաքապետի թեկնածուին․ Նազելի Բաղդասարյանի ընկերուհուն կառաջադրեն

Գրել էինք, որ նոյեմբերի 12-ին կայացած իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում մի նոր սկանդալ է գրանցվել:

Նիկոլ Փաշինյանը անակնկալ կերպով նիստին ներկա ՔՊ խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել՝ իր համար վստահելի բժշկի և իր անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ։

«Ժողովուրդ»-ի աղբյուրի փոխանցմամբ` ՔՊ-ական քաղաքապետի թեկնածուի թեստի արդյունքը եղել է դրական։

Հիմա  ՔՊ-ն Գյումրիում փոխում է քաղաքապետի թեկնածուին։

Oragir.News-ը գրում  է, որ ՔՊ-ն Գյումրիի քաղաքապետի թեկնածու կառաջադրի Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանին, ով Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի մտերիմ ընկերուհին է։

Լրատվամիջոցը փորձել է մեկնաբանություն ստանալ Կարեն Սարուխանյանից, բայց վերջինս հերթական անգամ խուսափել է հարցադրումներից։ Սկզբում նշել է, որ չի լսում, հետո՝ հեռախոսազանգերն անպատասխան թողել։

Շրջանառվում են նաև տեղեկություններ, որ առաջիկայում Կարեն Սարուխանյանը վայր կդնի պատգամավորի մանդատը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին