Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը.
«Նիկոլի մեկ զանգով յուղոտ պաշտոններից ու իշխանական աթոռներից զրկվածներին ցավակցող կամ աջակցություն հայտնող մարդկանց հիշեցնեմ, որ այդ նախկին պաշտոնյաները հնարավորություն ունեին առնվազն 2020-ի պատերազմից հետո ընտրել մարդկային ճանապարհ և չդառնալ դավաճանության մաս։ Բայց դրա փոխարեն նրանք հաստատուն կանգնեցին Նիկոլի կողքին՝ կիսելով նրա բոլոր հանցանքների պատասխանատվությունը։
Այդ նախկին պաշտոնյաներից ոմանք նույնիսկ ինձ են առաջարկել միանալ իրենց 2021-ի ընտրությունների ժամանակ՝ մատնացույց անելով նախարարի, փոխնախարարի կամ պատգամավորի խոստումնալից ապագա, սակայն ստանալով երրորդ մատի կոմբինացիան՝ թշնամացել են։
Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, այն, որ Նիկոլը այդ մարդկանց մեկ զանգով հանել է գործից, նրանց չի դարձնում հերոս կամ տառապյալ։
Լրբերը երբեք սրբեր չեն դառնում։
Բոլոր նրանք, ովքեր 2020-ից հետո մնացել են Նիկոլի կողքին, պիտի ենթարկվեն խստագույն պատժի օրենքի ու բարոյականության շրջանակներում»։