Բնակիչներն ահազանգում են, որ «Աթենք» մսամթերքի գործարանի տարածքից կեղտաջուր է դուրս գալիս․ Շրջապատում գարշահոտ է տիրում։ Բնակիչները նշում են, որ հարևանությամբ գտնվող ֆիրմային խանութից վստահեցրել են, թե հոսող կեղտաջուրը կապ չունի գործարանի հետ և որ, կարծես, ընդամենը կոյուղատարն է վնասվել, սակայն բողոքող բնակիչները տարակուսած են այս պատասխանից և ասում են՝ որևէ մեկը չի կարող մտնել գործարանի տարածք՝ պարզելու իրականությունը և մնում է հուսալ, որ գործարանը շուտ կվերացնի խնդիրը և տարածքը կմաքրվի գարշաշոտությունից։
Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում