▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«549 միլիոնով Երևանում քանի՞ հին վերելակ կփոխվեր». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«549 միլիոնով Երևանում քանի՞ հին վերելակ կփոխվեր
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում ամանորի միջոցառումների և ձևավորման համար կծախսվի 549 միլիոն 706 հազար դրամ։

Երևանի բազմահարկ հարյուրավոր շենքերում գործում են մոտ 50 տարեկան, բարոյապես ու ֆիզիկապես մաշված վերելակներ, որոնք մահաբեր դեպքերի պատճառ կարող են դառնալ։ 549 միլիոն դրամով Երևանում քանի՞ հին վերելակ կփոխվեր։ Եվ թող դեմագոգները չասեն, թե ամանորի ճոխ ծախսերը հանուն մեր երեխաների են, նոր, անվտանգ վերելակները մեր երեխաների, ծնողների, բնակիչների համար չե՞ն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին