▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բազմաթիվ սպորտային նախագծեր ունենք մարզում, ամենամեծը՝ «Սյունիք» ՖԱ-ն է, որի հետ մեծ հույսեր ենք կապում․ ԶՊՄԿ

Լույս է տեսել Սյունյաց երկիր խմբագրակազմի` «Մարզական Սյունիք, անցյալն ու ներկան» հերթական հատուկ համարը, որի ֆինանսական աջակիցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։

ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջն այս առիթով լուսանկարներ է ներկայացրել ու գրել․ «Մեր ընկերության համար արդեն իսկ սկզբունքային է հատկապես Սյունիքի մարզում սպորտային կյանքի որակի շարունակական բարելավումն ու զարգացումը:

Մենք բազմաթիվ սպորտային նախագծեր ունենք Սյունիքի մարզում, հովանավորում ենք տեղի սիրողական և պրոֆեսիոնալ քիք բոքսինգը, կարատեն, բռնցքամարտը, իհարկե, ծանրամարտը և այլ սպորտաձևեր։

Իսկ ամենամեծ նախագծերից «Սյունիք» ֆուտբոլային ակումբն է, որի հետ մեծ հույսեր ենք կապում և սպասում, որ հաջորդ տարի հանդես կգա բարձրագույն խմբում։

Մեր մշտական աջակցությունն է ստանում կապանցի Ալեքս Սահակյանը, ով բոլորովին վերջերս դարձավ շախմատի միջազգային վարպետ:

 Շնորհավորում ենք բոլորին և հատուկ շնորհակալություն մարզիկներին, մարզիչներին, ովքեր զարգացնում են Սյունիքի սպորտային կյանքը և իրենց գործունեությամբ արժանացել են ամսգրում տեղ գտնելու պատվին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին