▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանկային անարխիա՞, թե՞ երկնքից ընկավ 3 խնձոր` 3-ն էլ...ՎՏԲ Հայաստան բանկին

Oրական իրավաբանական գրասենյակ են դիմում նորանոր քաղաքացիներ,որոնք տուժել են բանկային համակարգի մեղմ ասած ապօրինություններից:
Այսօր նույնպես իրավաբանական գրասենյակ էր դիմել,մի քաղաքացի,մոտակա շրջանից: Ահա նրա պատմությունը՝
ՓԲԸ-ն և դիմումատուն կնքել են վարկային պայմանագիր: Համաձայն վարկային պայմանագրերով սահմանված պայմանների վարկը քաղաքացուն տրամադրվել է 20% տոկոսադրույքով: Սակայն ժամկետանց վարկի նկատմամբ դադարում է գործել սահմանված 20% տոկոսադրույքը և մինչև ժամկետանց վարկի փաստացի մարումը դրա մնացորդի նկատմամբ սահմանվում է տարեկան 26% տոկոսադրույք և միևնույն ժամանակ ժամկետանց տոկոսագրումարի նկատմամբ սահմանվում է տույժ՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար ժամկետանց տոկոսագումարի 0.2%-ի չափով :Փաստացի որտեղ է խախտումը կասի ընթերցողը,սակայն այն կա և կայանում է հետևյալում:
ՀՀ օրենսդրությամբ ցանկացած արարքի համար անձը պետք է պատժվի մեկ անգամ,անձը չի կարող նույն արարքի համար պատասխանատվություն կրել երկու անգամ:
Դիմումատուի դեպքում ,անձի ժամկետանց ընկնելու հետևանքով արդեն իսկ ըստ վարկային պայմանագրի տարեկան 20% տոկոսադրույքը դարձել է 26 % և այս դեպքում անհասկանալի է ժամկետանց տոկոսագումարի վրա սահմանված օրեկան 0.2 % տույժը:Քանի որ իր ժամկետանց ընկնելու համար վարկառուն արդեն իսկ պատժվել է:Փաստացի անկախ ստորագրված վարկային պայմանագրի առկայությանը,վերը նշված պայմանագրային կետերից մեկը կամ մյուսը պետք է ճանաչվեն անվավեր:
Սակայն այս պատմության զավեշտը այսքանով դեռ չի ավարտվում:
Դիմում է դատարան և տարածում բռնագանձում վարկառուի գույքի վրա,սակայն դատարան ներկայացրած հայցադիմումի մեջ վարկի մնացորդը մոտ 200 000 հհ դրամ ավել է հաշվում,բնականաբար նաև այդ չափով և տույժերը և տուգանքները:Դիմումատուն դիմում է Ֆինանսական Հաշտարարին,վերջինս նույնպես հայտնաբերում է սխալը,նույնը ընդունում է նաև Բանկը:Թվում է ,թե դե մարդ են,բոլորը ընդունել են,և վերահաշվարկ կանեն....սակայն ոչ,բանկային ամենաթողությունը սահմաններ չունի, Բանկը հայտարարում է,որ ճիշտ է հաշվարկը սխալ է,սակայն կա վճիռ և իրենք ոչինչ անել չեն կարող և դիմումատուն կամ պիտի մուծի կամ պետք է դիմի դատարան:Որքանով էլ սա աբսուրդ է,սակայն դեպքը իրական է,և վարկառու թոշակառուն նստած է մեր առջև:
Սակայն սրանով էլ այս պատմությունը չի ավարտվում:Դիմումատուն բանկում ճշտում է իր պարտքը,խնդրում ժամանակացույց տալ իր պարտքի մարման համար,ստանում է այն և մարում:Հիմա մարդիկ կասեն ,որ էլ ինչ էք ուզում,բանկը ընդառաջել է,թոշակառուին տվել է հնարավորություն ,և վերջինս մարել է վարկը և այլն:Սակայն մեր թոշակառու-վարկառուն ամբողջությամբ մարելով վարկը դիմում է ԴԱՀԿ Ծառայություն որպեսզի վերացնի արգելանքները իր գույքերի վրայից և պարզում է,որ Բանկը իրենից նորից պահանջում է է ևս 960 000 հհ դրամ:Ոսումնասիրելով վարկառուի մուծման անդորագրերը պարզում ես,որ ստանալով կոպիտ 1000 000 հհ դրամ,վարկառուն մուծել է արդեն իսկ 2200 000 հհ դրամ և դեռ պարտք է մոտ 1 000 000 հհ դրամ:Ներկայացված թվերը պայմանական են:
Վերլուծելով այս հանգամանքները դուրս է գալիս, որ անձը բանկի հետ պայմանագկիր կնքեքլուց պետք է գիտակցի, որ ինքն իրեն դատապարտում է հավերժ ստրկության,իսկ Բանկը իր գործունեությունը ծավալում է ուղղակի հեքիաթային պայմաններում և հեքիաթի ոգով հանմգիստ կարելի է ասել, :Վարկային պայմանագրերը կնքվում են բացարձակապես հօգուտ բանկի, ընդհանրապես չկա որևէ կետ, որը կարող է գնահատվել հոգուտ քաղաքացիների: Այս դեպքում քաղաքացին կնքելով պայմանագիր կարող է անվերջ դառնալ բանկի ստրուկը, աշխատել և ամբողջ գումարը տալ բանկին ու նորից չենք կարողանում չհիշել մեր մեծ բանաստեղծին : Իսկ անենաանմարդկայինը այն է,որ մեր դիմումատուն թոշակի է անցել երկար տարիներ Բանկում աշխատելուց հետո:
Դիմումատուի բարձացրած հարցի շուրջ իրավաբանական գրասենյակը արդեն իսկ դիմել է դատարան և բողոքը արդեն իսկ ընդունվել է վարույթ:
Այս և նման հարցերի օրենքների հետ համապատասխանության և նման հարցերի կարգավորման խնդիրներին այսուհետ մանրակրկիտ անրադարձ կկատարվի և մեկնաբանություններ կտրվի իրավաբանական գրասենյակի կողմից, որոք նաև իրենց բնույթով կլինեն խորհրդատվական մեր քաղաքացիների համար և հույս ունենանք, որ մեր ներդրումը կունենանք քաղաքցիների իրավագիտակցության բարձրացման և հետագայում բանկային անարխիային դիմակայելու հարցում:
Հ.Գ.
Հարգելի քաղաքացիներ,մի հավատացեք այն ստահոդ լուրերին,որ բանկերը անպարտելի են և վայելում են կառավարության կամ ՀՀ Նախագահի հովանավորությունը:Դա բացարձակ սուտ է,օրենքի առաջ բոլորը հավասար են,ուղղակի պետք է պայքարել ճիշտ և չհանձնվել և դրա լավագույն ապացույցը իրավաբանական գրասենյակի մեկ տասնյակից ավել շահած գործերն են ընդդեմ բանկերի:

 

ԱԼԳԱ իրավաբանական ընկերության ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել նաև բանկի տեսակետը կամ պարզաբանումը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին