▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղան աբեղայի պարզաբանումը Զառ գյուղի եկեղեցում տեղի ունեցածի վերաբերյալ

 

ֆեյսբուքի էջից քաղված մի հրապարակման առիթով Զառ գյուղում տեղի ունեցած Պատարագի վերաբերյալ: Տ. Աղան աբեղա Երնջակյան.  <<Քանի որ հարցը վերաբերում է ինձ և ինձ հետ միասին ուխտագնացությանը մասնակցող մեր հավատացյալ հայորդիներին, նպատակահարմար է հետևյալ պարզաբանումը ներկայացնել: 
Հոկտեմբերի 25-ին ստանալով Կոտայքի թեմի առաջնորդի օրհնությունը՝ մի խումբ հավատացյալների հետ ուխտագնացության ենք մեկնել Կոտայքի Զառ գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցի: Սա հենց այն եկեղեցին է, որ որոշ ժամանակ առաջ մուտք էին գործել աղանդավորներ՝ փորձ կատարելով հրդեհել այն: Հասնելով եկեղեցի, մենք սկսեցինք Սուրբ Պատարագի արարողությունը: Մի խումբ գյուղացիներ, տեսնելով եկեղեցի եկած անծանոթ մարդկանց, մտան եկեղեցի՝ մտավախությամբ, որ այդ անծանոթ մարդիկ ևս կարող են աղանդավորներ լինել: Տեսնելով գյուղացիների անհանգստությունը և խուսափելու համար ավելորդ աղմուկից՝ ես դարձա դեպի ժողովուրդը, բացատրեցի, որ ես Հայ Եկեղեցու հոգևորական եմ, իսկ ինձ հետ եկած մարդիկ՝ Հայ Եկեղեցու հավատացյալներ: Ապա խնդրեցի, որպեսզի խոսեն Թեմակալ առաջնորդ Առաքել Սրբազանի հետ: Համայնքապետը հեռախոսազրույց ունեցավ Թեմակալ առաջնորդի հետ և վստահեցրեց իր համագյուղացիներին, որ որևէ խնդիր չկա: Սուրբ Պատարագը, որ մի պահ ընդհատվել էր Պատրաստություն բաժնում, շարունակվեց անաղմուկ, գյուղացիների մասնակցությամբ: Սուրբ Պատարագի ավարտին գյուղացիները և համայնքապետը ներողություն խնդրեցին ստեղծված թյուրիմացության համար և օրհնություն ստանալով հեռացան>>:

Ֆեյսբուքի էջից քաղված մի հրապարակման առիթով Զառ գյուղում տեղի ունեցած Պատարագի վերաբերյալ:

Տ. Աղան աբեղա Երնջակյան.  <<Քանի որ հարցը վերաբերում է ինձ և ինձ հետ միասին ուխտագնացությանը մասնակցող մեր հավատացյալ հայորդիներին, նպատակահարմար է հետևյալ պարզաբանումը ներկայացնել: Հոկտեմբերի 25-ին ստանալով Կոտայքի թեմի առաջնորդի օրհնությունը՝ մի խումբ հավատացյալների հետ ուխտագնացության ենք մեկնել Կոտայքի Զառ գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցի: Սա հենց այն եկեղեցին է, որ որոշ ժամանակ առաջ մուտք էին գործել աղանդավորներ՝ փորձ կատարելով հրդեհել այն: Հասնելով եկեղեցի, մենք սկսեցինք Սուրբ Պատարագի արարողությունը: Մի խումբ գյուղացիներ, տեսնելով եկեղեցի եկած անծանոթ մարդկանց, մտան եկեղեցի՝ մտավախությամբ, որ այդ անծանոթ մարդիկ ևս կարող են աղանդավորներ լինել: Տեսնելով գյուղացիների անհանգստությունը և խուսափելու համար ավելորդ աղմուկից՝ ես դարձա դեպի ժողովուրդը, բացատրեցի, որ ես Հայ Եկեղեցու հոգևորական եմ, իսկ ինձ հետ եկած մարդիկ՝ Հայ Եկեղեցու հավատացյալներ: Ապա խնդրեցի, որպեսզի խոսեն Թեմակալ առաջնորդ Առաքել Սրբազանի հետ: Համայնքապետը հեռախոսազրույց ունեցավ Թեմակալ առաջնորդի հետ և վստահեցրեց իր համագյուղացիներին, որ որևէ խնդիր չկա: Սուրբ Պատարագը, որ մի պահ ընդհատվել էր Պատրաստություն բաժնում, շարունակվեց անաղմուկ, գյուղացիների մասնակցությամբ: Սուրբ Պատարագի ավարտին գյուղացիները և համայնքապետը ներողություն խնդրեցին ստեղծված թյուրիմացության համար և օրհնություն ստանալով հեռացան>>:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին