▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ատոմակայանի ժամկետի ավարտից հետո պետք է նոր էներգաբլոկ ունենանք»․ Գնել Սանոսյան

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծել առանձին ընկերություն։

Ընկերությունը կհամապատասխանի ՄԱԳԱՏԷ-ի չափանիշներին, դրանց համաձայն էլ կանցկացվի կադրերի ընտրությունը։ «Համաձայն էներգետիկ ոլորտի ռազմավարության, մինչև 2040 թվականը գործող ատոմակայանի հարթակում, հարակից տարածքում, ատոմակայանի ժամկետի ավարտից հետո պետք է նոր, առնվազն նույն հզորության էներգաբլոկ ունենանք»,-ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Ավելի վաղ «Սպուտնիկ Արմենիա»-ն հայտնել էր, որ ամերիկյան ընկերությունը Հայաստանում տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` պատասխանելով լրատվականի գրավոր հարցմանը։

Գերատեսչությունը չի նշել ամերիկյան ընկերության անվանումը։

«Ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկը ԱՄՆ կառավարության պատվերով հայկական կողմի հետ համատեղ իրականացնում է տեխնիկատնտեսական հետազոտություն ամերիկյան արտադրողների կողմից առաջարկվող փոքր մոդուլային տեխնոլոգիաների վերաբերյալ։ Հետազոտության նպատակն է բացահայտել, թե որ արտադրողի տեխնոլոգիան է առավելապես հարմար Հայաստանի կարիքների բավարարմանը, և թե Հայաստանի պարագայում ինչ տեխնոլոգիա և ինչ հզորության կայանն առավել արդյունավետ և տնտեսապես շահավետ կլինի»,- ասված է նախարարության պատասխանում։

Նշվում է նաև, որ հետազոտությունը նախատեսվում է ավարտել ամենաուշը 2025 թվականի գարնանը։

***

«Մարգարայի անցակետը պատրաստ է սպասարկել երրորդ երկրների քաղաքացիներին ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց, ՊԵԿ նախագահ Ռուսամ Բադասյանը։ Իսկ հարցին, թե երբվանից է անցակետը սպասարկելու, Բադասյանն ասաց, որ քաղաքական որոշում պետք է լինի։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին