«Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ հանգամանքներ են հայտնի դարձել օրերս մեծ «շուքով» բացահայտված իշխանության յուրացման գործով։ «Մեզ հասած տեղեկությունների համաձայն, իշխանությանը հեռացնելու համար հավաքագրված անձանցից ոմանք իրենց հետ կատարվածի մասին, թե իբր գումարի դիմաց իրենց տարել են վարժանքների, որ «հետո իշխանությանը մաքրեն», պատմել են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ Սյունեցի պատգամավոր Խաչատրյանը, լսելով տեղեկությունը, այն հասցրել է ուժային կառույցներին: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, այն անձինք, ովքեր կատարվածի մասին անձամբ պատմել են ՔՊ պատգամավորին, նրանց խոստացել են քրեական պատասխանատվության չենթարկել, գործերը կարճել։
Այս տեղեկությունը փորձեցինք պարզել ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանից, սակայն նա չարձագանքեց մեր զանգերին, և երկար ժամանակ է՝ անպատասխան է թողնում մեր նամակները»,- գրում է թերթը:
«Իշխանության յուրացման» գործով «մատնիչը» ՔՊ պատգամավո՞րն է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet