▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոմայի մեջ գտնվող աղջնակի ծնողները վթարի են ենթարկվել

Ինչպես հայտնել էինք, արդեն 5-րդ օրն է՝ Արարատի մարզի բնակիչ 10-ամյա աղջնակը՝ Է․ Շ-ն, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածքն ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։

«Սպուտնիկ Արմենիա»-ի հաղորդմամբ՝ աղջնակի ծնողները վթարի են ենթարկվել Երևան գնալու ճանապարհին։ Ավտովթարից տուժածները 4-ն են, նրանք տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն․ «2-ը կոմայի մեջ գտնվող երեխայի ծնողներն են։ Հոր մոտ ոչ մի վնասվածք չի հայտնաբերվել, դուրս է գրվել, մայրը` գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա վիճակը մոտ է բավարարին»,-լրատվականին հայտնել են հիվանդանոցից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին