▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրեի եւ նախկին կնոջ հարաբերությունները սրվում են. Երգչի դեմ հաղորդում է տրվել

Երգիչ Անդրեի եւ նրա նախկին կնոջ` Անի Օհանյանի հարաբերությունները գնալով սրվում են։ «Հրապարակ»-ը գրում է, որ կայքի տեղեկություններով` Անին օրերս հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ իրավապահներին` նախկին ամուսնու դեմ։

« Ըստ լուրերի` ամուսնալուծության, երեխայի հետ կապված հարցերով դատական պրոցեսներում գտնվող Անդրեն դատարանին բժշկական փաստաթղթեր է ներկայացրել, որոնք վերաբերում են նախկին կնոջ առողջությանը, Անին էլ դրանք դատարանին ներկայացնելը, համարել է բժշկական գաղտնիքի հրապարակում եւ հաղորդման մեջ նշել, թե նախկին ամուսինը դրդել է բժշկին այդ թղթերն իրեն փոխանցել։
Նշենք, որ Անի Օհանյանը բնակվում է ՌԴ-ում, Անդրեն` եւ ՀՀ-ում, եւ ԱՄՆ-ում։
Օրեր շարունակ մենք փորձեցինք կապ հաստատել կողմերի հետ, սակայն մեր նամակներն ու զանգերը մնացին անպատասխան։
Հիշեցնենք, որ Անի Օհանյանը երգիչ Անդրեի հետ նախորդ տարի է բաժանվել, ապա տևական լռությունից հետո ինստագրամյան իր էջում գրառում էր կատարել՝ երգչին փաստացի մեղադրելով ընտանեկան բռնության մեջ։ Երգիչը հերքել էր տեղեկությունը, իսկ ՆԳՆ-ն ուսումնասիրություն էր սկսել»,-գրել է սկզբնաղբյուրը։

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես ավելին