Օրեր առաջ հայտնել էինք, որ լրագրող Անի Քոչարը սրտի վիրահատության է ենթարկվել: Լրագրողը հրապարակում էր արել իր ինստագրամյան էջում ու հայտնել, որ իր հետ ամեն բան կարգին:
«Վիրահատությունը, փառք Աստծո, անցել է բարեհաջող: Ամեն բան կարգին է»,- գրել էր Անին:
Վիրահատությունից ընդամենը օրեր անց նա անցավ իր բնականոն կյանքին`զբաղվելով աշխատանքով, երեխաների խնամքով և այլն:
Սակայն, պարզվում է` եղել են մարդիկ, ովքեր Անիին մեղադրել են կրկին մայրանալու և դրա հետևանքով մի շարք առողջական խնդիրներ ձեռք բերելու համար: Սրան ի պատասխան` լրագրողը կոշտ գրառում է արել ու նշել, որ լավ է արել, չուզողների զույգ աչքն էլ հանել է:
«Մի քանի մեկնաբանություններ են աչքիս ընկել, թե իբրև ինչու երեխա ունեցա, եթե հիվանդ էի կամ, որ երեխա ունեցա, դրա համար կրկին առողջական խնդիրներ ունեցա:
Շրջանցելով թեման, թե ինչ, ինչու և ինչպես (ձեր նմաններին չունեմ բացատրություն տալու), միայն մի բան կասեմ՝ լավ եմ արել, չուզողների զույգ աչքն էլ հանել եմ (միայն մի հիշեցում, որն ականջներիդ օղ արեք՝ հիվանդություններից, դժբախտ պատահարներից ու ծանր փորձություններից որևէ մեկն ապահովագրված չէ):
Եթե ինձ կրկին ու կրկին հնարավորություն տրվեր լույս աշխարհ բերելու և չբերելու ընտրության որոշումը կայացնելու (անգամ իմ առողջության հաշվին) և նորից ու նորից, առանց ակնթարթ իսկ երկմտելու կընտրեի այս հրեշտակին ծնելու երջանկաբեր առաքելությունը»,-գրել է Անի Քոչարը:
Դիտեք նաև՝