▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դպրոցից հիվանդանոց տեղափոխված երեխան արդեն 5-րդ օրն է` կոմայի մեջ է

Արդեն 5-րդ օրն է՝ Արարատի մարզի բնակիչ 10-ամյա աղջնակը՝ Է․ Շ-ն, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածքն ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, երեխայի հորաքույրը՝ 45-ամյա Էլիզա Շահնազարյանը, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասել է․

«Սեպտեմբերի 19-ին եղբորս 10-ամյա աղջնակը սովորականի նման այցելել է դպրոց։ Ժամը 13։00-ի զանգել են երեխայի 19-ամյա քույրիկին, այլ ոչ հայրիկին, կամ՝ մայրիկին և ասել, որ երեխային տեղափոխում են Վեդիի բժշկական կենտրոն, բայց լուրջ բան չկա, թող ծնողները գան այնտեղ։ Եղբորս այնտեղ չեն ասում՝ ինչ է եղել, սուտ ինֆորմացիա են տարածում, բայց երեխայի աջ թևը ջարդված է լինում, գանգուղեղը՝ 3 տեղից կոտրված և գտնվելիս է լինում կոմայի մեջ։ Տեսնելով, որ այդտեղ անզոր են, երեխային փորձում են տեղափոխել Երևան, սակայն ճանապարհին երեխայի սրտի աշխատանքը կորցնում են, կապնվում են Աշտարակի հիվանդանոցի հետ, այնտեղ առաջին բուժօգնություն են ցուցաբերում և տեղափոխում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Արդեն 5-րդ օրն է, որ մեր երեխան գիտակցության չի գալիս, ուղեղը այտուցված է, ամեն վայրկյան վատ լուրի ենք սպասում։ Վիճակը շատ վատ է։ Ոչ մի տեղից մարդի չի մոտենում, զանգում ենք դասղեկին, ուղղակի ասում, թե սրա համար ով պետք է պատասխան տա, ուր է ձեր մարդկային վերաբերմունքը, ոչինչ չի ասում։ Անգամ այս ընթացքում ո՛չ դասղեկը, ո՛չ տնօրենը մի անգամ չեն եկել երեխային տեսակցության։ Մեկն ասում է՝ դպրոցում ընկել ա աստիճանից, մյուսն ասում ա՝ ընկել ա երեխուս ոտքերի տակ, մի խոսքով, ուզում են ծածկադմփոց անեն։ Ասում են դպրոցում տեսախցիկներ կան, բայց չեն աշխատում, ուզում ենք հասկանանք` ինչու հենց հիմա սկսեցին չաշխատել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին