▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանական թիմը այս խայտառակությունը կփորձի մեկնաբանել իրենց հաճո պատճառաբանություններով»

Yerevan.Today-ը գրում է, որ կայքին հայտնի են դարձել Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ Կանադա այցի չեղարկման իրական պատճառները: Մեր աղբյուրները նշում են, որ Ալեն Սիմոնյանի գլխվորած պատվիրակությանը հրաժարվել են ընդունել Կանադայի հայ համայնքի տարբեր շրջանակներ։

Պատվիրակության կազմը միայն ՔՊ անդամներով համալրելն էլ իր հերթին խնդիրներ է առաջացրել Կանադայի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ կազմակերպելու առումով։ Կանադայի պաշտոնական շրջանակները հրաժարվել են հանդիպել ժողովրդավարության սկզբունքների կոպիտ խախտումով կազմված, միայն քպականներ ընդգրկող պատվիրակության հետ։

Այս ամենը հանգեցրել է այցի չեղարկմանը։

Հիշեցնենք, որ, ըստ Ալեն Սիմոնյանի ստորագրած հրամանագրի, սեպտեմբերի 25-30-ը Օտտավա մեկնող պատվիրակության կազմում ընգրկվել էին իշխող ուժի պատգամավորներ Արման Եղոյանը, Հասմիկ Հակոբյանը, Ռուստամ Բաքոյանը, Արթուր Հովհաննիսյանը։

Հատկանշական է, որ պաշտոնական այցի առնչությամբ նախապես հայտարարություն էր տարածել ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեն՝ նշելով, որ «….կանադահայությունը մտադրություն չունի ողջունելու ժողովրդավարության տարրական սկզբունքներն ու մարդու հիմնական իրավունքները ոտնահարող ՀՀ գործող վարչախմբի այցելությունը»։

Չենք կասկածում, որ իշխանական թիմը այս խայտառակությունը կփորձի մեկնաբանել իրենց հաճո և իրավիճակը մեղմող պատճառաբանություններով, սակայն ակնհայտ է, որ ժողովրդավարության բաստիոն ներկայացող քպական իշխանության իրական պատկերը քողազերծվում է նաև միջազգային հարթակներում։

***

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր տեղեկություն տարածվեց, թե ԱԺ ՔՊ-ական պատվիրակության այցը Կանադա չեղարկվել է, հետո Ալեն Սիմոնյանի գրասենյակից ճշտեցին, թե ոչ թե չեղարկվել է, այլ անորոշ ժամանակով հետաձգվել։
Այդ նախադասությունը ինձ հիշեցրեց 2023-ի հունվարի 12-ին Ալենի հայտարարությունը, թե Ադրբեջանին արտապետական ճանապարհ չենք տա, բայց կարող է լինել ճանապարհ այլ երկրների վերահսկողության տակ։ Դա էլ մանիպուլյացիա է՝ ձևակերպել այլ կերպ, բայց բովանդակային առումով չփոխել ոչինչ։ Մոտավորապես այսպես՝ ես երբեք եղնիկ, եղջերու չեմ լինի, բայց այլ երկրի լեզվով ինձ կարող են անվանել Олень (ԱլենЬ)։
Կանադայի պարագայում, հիշենք, որ այդ երկրի ԱԳ նախարար Մելանի Ջոլին սեպտեմբերի 22-ին հայտարարել էր Արցախի ինքնորոշման և Արցախցիների վերադարձի անհրաժեշտության մասին՝ այդկերպ ավելի հայասեր լինելով, քան Հայաստանի կառավարությունը։ Կանադական կողմի այդ դիրքորոշումն, իհարկե, պատահական չէր։ Դրա հետևում տեղի հայկական համայնքի ու Հայ Դատի գրասենյակի տևական և հետևողական աշխատանքն է՝ ի նպաստ հայկական պետականության։ Մի բան, որը հազարավոր կիլոմետրերով հեռու է Նիկոլի, Ալենի ու նրանց հանցախմբի գաղափարներից։
Հիմա Հայաստանի ԱԺ պատվիրակությունը՝ կազմված բացառապես ՔՊ-ական երեսփոխաններից, չի մեկնելու Կանադա այդ երկրի ԱԳ նախարարի հայտարարությունից հետո։ Եթե այցի չեղարկման տեքստում չլիներ «Հայաստան» անվանումը, կմտածեինք, թե Ադրբեջանի ԱԺ պատվիրակությունն է չեղարկել այցը Կանադա՝ որպես բողոք այդ երկրի ԱԳ նախարարի հայամետ հայտարարության։ Թեպետ ի՞նչ տարբերություն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև։
Բայց Ալեն Սիմոյանի սարքած խումբը Կանադա չի մեկնելու նաև նրա համար, որ կանադահայերն էլ չեն ուզում տեսնել Արցախ վաճառած քաղաքական մարմնավաճառների։ ԱԺ-ից ակնարկում են, որ Կանադայից են առաջարկել հետաձգել/չեղարկել այցը։ Բնական է, ո՞ւմ է հաճելի սեղմել քաղաքական մարմնավաճառների ձեռքը։ Ոչ մի նորմալ մարդ մարմնավաճառին չի դիպչում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին