▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարտավոր եք, այսպես կոչված, 13 կետերի բովանդակությունը ներկայացնել հանրությանը». Բագրատ Սրբազան

«Հորդորում ենք, որպեսզի, այսպես կոչված, 13 կետերը ներկայացվեն հանրությանը: Այդ 13 կետեր կոչվածը չի կարող լինել մեր քննարկումների թեման, մեր պահանջը դրանց բովանդակությունն է: Կապ չունի՝ քանի կետ եք քննարկել, ինչ եք քննարկել, պարտավոր եք բովանդակությունը ներկայացնել հանրությանը»,- անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծին՝ հայտարարեց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ հավելելով՝ «համոզված է, չարիքն այն չի ներկայացնելու»: Նրա խոսքով՝ փորձելու է այդ ճանապարհով հասնել վերջնական կապիտուլյացիայի, որը տեղի չի ունենալու. «Ինչքան էլ ՍԴ-ն որոշումներ կայացնի, ԱԺ-ն վավերացնի, սա հակասահմանադրական գործընթաց է, որը պետք է վերացնենք»,- ասաց Սրբազանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «հաջողվել է համաձայնության գալ խաղաղության պայմանագրի նախագծում 13 հոդվածների և նախաբանի շուրջ»:

***

«Սա պայքար է, որն անձնական գիտակցության, անձնական դրսևորման միջավայր պետք է դառնա յուրաքանչյուրիս համար: Եթե ոմանց համար սա քաղաքական գործ է, ինձ համար սա կյանք է»,- ուղիղ եթերում հայտարարել է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը: «Ծրագիրը մեկն է՝ չարիքի հեռացումը»,- նշել է նա: Սրբազանը կոչ է արել հոկտեմբերի 2-ին, ժամը 18:30-ին գալ Հանրապետության հրապարակ՝ «հաղթանակի, հույսի ճանապարհին վերջնարդյունքի հասնելու մղումով»: «Այն հոկտեմբերի 2-ին միգուցե սկսելու և ավարտելու տրամաբանությամբ չի լինելու, բայց լինելու է շարունակվող համառ, աննահանջ: Քայլ առ քայլ պետք է հասնենք մեր նախասահմանած վերջնարդյունքին»,- ընդգծել է շարժման առաջնորդը: «Մի՛ հարցրեք՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ, հարցրեք ինքներդ ձեզ՝ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ. այո՛, անհրաժեշտ է»,- եզրափակել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին