«Օրվա իշխանությունները ինչ կարողանան քրեականացնեն, որ ընդդիմադիրներին կպնեն, իրենք դա քրեականացնելու են, օրինակ՝ քայլելը, շնչելը, շաուրմա ուտելը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։ «Դատարանը մեզ արգելել ա հրապարակային դաշտում անպարկեշտ արտահայտություն անել, նաև կիրառել վիրավորանք։ Հիմա ես կոռեկտ տեսանյութ եմ տեղադրում իմ սոցիալական ցանցում, տակը հարյուրավոր օգտատերեր մտնում և ամենավերջին հայհոյանքները գրում են ինձ։ Նիկոլական էդ տեսակետը քֆուրով արտահայտող մարդկանց այս հանրային մեղադրողները չեն հետապնդում։ Այսինքն, իրենց համար նորմալա, որ մեզ վիրավորեն։ Ընդդիմադիր դաշտին այսպես փորձում են լռեցնել, իսկ իրենց ֆեյքերն ու տասովշիկները կարող են հայհոյել, օքեյա»,- նշեց Սաղաթելյանը»։ |
«Իսկ իրենց ֆեյքերն ու տասովշիկները կարող են հայհոյել»․ Վազգեն Սաղաթելյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet