Asekose.am-ը շարունակում է ներկայացնել պատմվածքներ Դավիթ Ավետիսյանի «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուից:
ԱՐՍՈՆ
Ա
Արսոն գյուղի անասնաբույժն էր՝ վաթսունին մոտ, փարթամ կառուցվածքով, ճաղատ գլխով, հնամաշ պայուսակը մշտապես ձեռքին:Նա քչախոս էր, շրջապատի հետ գրեթե չէր շփվում: Դժգոհության արտահայտությունը դեմքից անպակաս էր, և թվում էր, թե նա դեմքի այդ արտահայտությամբ էլ ծնվել է:Նրա ծնողներն ապրում էին Գորիսի գյուղերից մեկում: Մեր գյուղ էր եկել ուղեգրով. գյուղն անասնաբույժի կարիք ուներ: Հետո ամուսնացավ Վերգինեի հետ և մնաց գյուղում: Նրանք երեխաներ ունեցան, տղան` Ավոն, և աղջիկը` Սաթենիկը: Տարիներ շարունակ ապրում էին վարձով, հետո գյուղի ծայրին տուն կառուցեցին:Կինը` Վերգինեն, որ մի ժամանակ գյուղի մանկապարտեզում բուժքույր էր աշխատում, վերջին տարիներին ինչ-որ աղանդավորական կազմակերպության անդամ էր դարձել և այնտեղ «ծառայություն» էր կատարում: Դա Արսոյին առանձնապես չէր հետաքրքրում, ինչ-որ տեղ էլ դրանից գոհ էր կինը. նոր հագուստներ գնելու մասին էլ չէր ակնարկում, մազերը չէր ներկում, օծանելիք չէրօգտագործում, առաջվա նման կյանքիցչէր դժգոհում:Կնոջը նայելիս երբեմն նախանձումէր`մտքում ասելով. «Հավատացյալ մարդու համար և՛ապրելն է հեշտ, և՛ մեռնելը»:Տղայի հետ մշտապես վիճաբանություններիմեջ էր: Ավոն առանց ծնողների կամքը հարցնելուամուսնացավ մի աղջկա հետ ու մեկնեց Ռուսաստան:Ծնողների հետ կապ չէր պահպանում: Սաթենիկըապրում էր Երևանում, ծնողների հետ չէրշփվում: Նրան այդպես էլ չհաջողվեց ամուսնանալև ընտանիք կազմել:Արսոյի հայրը երբ մահացավ, նա հուղարկավորությանըչգնաց` պատճառաբանելով, որ գումարչունի` չնայած կինը հասկացրեց, որ խնայած միփոքր գումար ունի: Իսկ մոր մահանալու մասիննրան տեղյակ չէին պահել. «ավելորդ» տեղը չուզեցինանհանգստացնել: Նա այդ մասին շատ ուշիմացավ:Ինստիտուտն ավարտելուց հետո նա մի անգամէր իրենց գյուղ գնացել, վիճել էր հոր հետ,թե ինչի համար, հիմա ինքն էլ չէր հիշում, ու այլևս ծնողներին այցելության չգնաց: Մի անգամ հայրը եկավ, ուզում էր թոռներին տեսնել, կինը երեխաներին վերցրեց և հոր տուն գնաց: Իր մատն էլ էր դրա մեջ խառը:Արսոն սովորաբար արթնանում էր առավոտյան շուտ, լվացվում էր, մի բաժակ սուրճ պատրաստում, խմում ու գնում էր գործի: Նրա համար աշխարհը հիվանդ անասուններն էին, նրանց բուժման համար տրվող վարձավճարները և իր այգին, որին նվիրում էր իր ազատ ժամանակը: Հաճախ էր երեխաներից դժգոհում` անընդհատ կրկնելով, թե նրանք իր նկատմամբ ապերախտ գտնվեցին: Այդ ամենի մեջ մեղադրում էր կնոջը: Ամեն առիթով կրկնում էր, թե ահա 60 տարեկան է, սակայն թոռի ձեռք չի բռնել: Այդ մասին մտածելիս կնոջ նկատմամբ մի տեսակ ատելություն էր զգում: Կինն էլ նրան էր մեղադրում` մեջտեղ բերելով ծանր բնավորությունը: Սակայն բանը լուրջ ընդհարումնմների չէր հասնում: Ամեն մեկը փնթփնթում էր մյուսի վրա, ու շարունակում էին համատեղ ապրել:
Բ
Հոկտեմբերի վերջին օրն էր, կիրակի: Արսոն սովորականի նման արթնացավ, չգիտես ինչու, այս անգամ որոշեց կնոջ հետ սուրճ խմել: Այդպիսի ցանկություն երբևէ չէր ունեցել: Կանչեց կնոջը, պատասխան չկար: Զանգեց նրան: Կինը արդեն ճանապարհին էր, գնում էր «ծառայության», ասաց, որ հեռավոր շրջան է գնում, շատ ուշ կգա: Մտքում մի փոքր բարկացավ, սուրճ պատրաստեց, մտքերի մեջ ընկավ, սկսեց խմել, ոչխարների մեջ հիվանդություն էր ընկել, չէր կարողանում բուժել: Դուրս եկավ այգի, արևոտ, անուշ եղանակ էր, ինչպես ասում են՝ օրն ապրել էր տրամադրում: Բազմագույն տերևները թափվել էին այգու կանաչի վրա ու մի հրաշալի գորգ էին կերտել: Արսոն հաճույքով քայլում էր այդ գորգի վրայով, վախենալով հանկարծ չխառնի գորգի գույները:Ընկուզենու մոտով անցնելիս թափված ընկույզներիցվերցրեց ամենամեծն ու ձեռքի մեջսեղմելովկոտրեց: Կարծես ուժը դեռ տեղումէր,փառք Աստծո, առողջությունից չէր գանգատվում, երկարակեցության խնդիր չուներ, հայրը մահացավ 90 տարեկանին մոտ, մայրը՝ նրանից մի փոքր երկար ապրեց, տատն ու պապն էլ էին երկար ապրել: Ընկույզի միջուկը մաքրեց և սկսեց դանդաղ վայելել: Գլուխը վերև բարձրացրեց, ծառի վրա լիքը ընկույզ կար, մտածեց՝ հավաքող չկա,դե ով պիտի հավաքեր…Մտածեց՝ գուցե ինքը փորձի: Բերքառատ ճյուղերը հիմնականում պատի վրա էին: Աստիճան դրեց և վախվխելով բարձրացավ երկուսուկես մետր բարձրություն ունեցող պատի վրա ու սկսեց ճյուղերը թափահարել: Հասունացած ընկույզները մեկը մյուսի հետևից թափվում էին գետնին: Ծառի տակ մի քանի քարեր կային, որոնք նա վերջերս էր հանել հողից, սակայն դրանք չէր կարողանում հեռացնել այգուց, օգնող չուներ, ուժը չէր պատում:Ընկույզներն ընկնելով այդ քարերի վրա` թռչում էին այս ու այն կողմ, իսկ նրանց մի մասը դիպչելով քարերին՝ ջարդվում էր, ինչը Արսոյին շատ էր զվարճացնում:Նրա դեմքին թեթև ժպիտ հայտնվեց.էլ ընկույզները ջարդելու կարիք չի լինի: Նա տարվեց այդ տեսարանով ու սկսեց ճյուղերն ավելի ուժեղ թափահարել: Հանկարծ ճյուղերից մեկը, որը գտնվում էր նրա ձեռքում,միանգամից կոտրվեց:Արսոն,կորցնելով հավասարակշռությունը,ընկավ ներքևի ճյուղերին, դրանք նրա ծանրությանը չդիմացան:Արսոն ամբողջ ծանրությամբ ընկավ ծառի տակ հավաքված քարերի վրա: Աչքերի առաջ ամեն ինչ մթնեց: Հետո ուշքի եկավ, փորձեց վեր կենալ, ոտքերը չէին ենթարկվում: Հասկացավ՝ ողնաշարը վնասվել է: Որովայնը սկսեց տաք հեղուկով լցվել: Արյուն էր. ուրեմն ներքին արնահոսություն ունի, մտքում ախտորոշում էր ստացած վնասվածքները: Մտածեց` Աստծո կողմից տրված կյանքն ավարտվեց: Սկսեց օգնություն կանչել, սակայն պարիսպների բարձրությունը թույլ չէր տալիս, որ դրսում լսվեր նրա ձայնը, իսկ ձայնը գնալով նվաղում էր ու նվաղում:Կյանքի և մահվան շեմին նորից հիշեց, որ ինքն այդպես էլ թոռնիկի երես չտեսավ, սկսեց հանդիմանել իրեն, թե ինչո՞ւ կնոջը թողեց, որ աղանդավոր դառնա, ինչո՞ւ երեխաները լքեցին իրեն: Ուժերն արդեն սպառվում էին, աչքերը դանդաղ փակեց: Հայրն ու մայրը եկան, կանգնեցին կողքին: Նրանք կարեկցանքով նայում էին իրեն ու լուռ արտասվում: Աչքերը նորից բացեց, նայեց պարիսպներին ու ատեց այդ պարիսպները, դրանց բարձրությունը, հիշեց հարևան Կարոյի խոսքերը. «Ա՛յ տղա, բերդապարիսպ ես կառուցում, ումի՞ց ես ուզում պաշտպանվել»: Արսոն լրիվ ուժասպառ էր եղել, սակայն օգնություն չկար ու չկար: Օրը մթնեց, ու նրա կյանքը ձուլվեց մութին ու ավարտվեց…
Գ
Տիկին Վերգինեն տուն եկավ ուշ երեկոյան: Բանալիով բացեց դարպասի դուռը: Ներս մտավ, տան դուռը բաց էր, Արսոն տանը չէր: Մտածեց` բակում է, ուր որ է, ներս կմտնի: Ահավոր հոգնած էր, պառկեց բազմոցին, պառկելն ու քնելը մեկ եղավ: Առավոտյան արթնացավ, նկատեց, որ Արսոն վերմակ էլ չի գցել իր վրա: Տեսավ՝ դուռըբաց է: Մտածեց` ամուսինը շուտ է արթնացել,երևի այգում աշխատում է: Որոշեց գնալ ու նրանմի լավ հանդիմանել իրեն չծածկելու համար, հետո էլ բարի լուր էր ստացել. ծնվել էր որդու առաջնեկը: Այդ մասին պատահաբար իրեն ասելէր իր հավատացյալ ընկերուհիներից մեկը, որիեղբայրը որդու հարևանն էր: Վերգինեն որոշել էրայդ մասին Արսոյին հայտնել առավոտյան՝ սուրճխմելու պահին: Ուզում էր նրա դեմքին գոնե մեկանգամ իսկական ժպիտ տեսնել:Տնից դուրս եկավ, մտավ այգի, Արսոն չկար: Մի փոքր առաջ անցավ, նկատեց Արսոյին ընկուզենու տակ՝ քարերի վրա ընկած: Նայեց ընկուզենու ջարդված ճյուղերին ու ամեն ինչ հասկացավ:Նրա թաղմանը երկու հարևան էր եկել: Ո՛չտղան կար, ո՛չ էլ աղջիկը:
Կարդացեք նաև`
«Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հեղինակ Դավիթ Ավետիսյանը ծնվել է 1951 թվականին, Ապարանի շրջանի Զովունի գյուղում: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Դասավանդել է տարբեր բուհերում: Երկար տարիներ աշխատել է արդարադատության ոլորտում:
ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել է ՀՀ վաստակովր իրավաբանի կոչում:
ՀՀ նախագահի հրամանագրով 2013թ. պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Հեղինակ է տասնյակ մենագրությունների և գիտական հոդվածների:
2012թ. լույս է տեսել նրա «Կյանքն իմ աչքերով» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, իսկ 2013-ին` «Ես հյուլեն եմ ամպերի» ժողովածուն:
Իսկ «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հերոսները ժամանակակից սոցիալական փոփոխությունների մթնոլորտում ապրող մարդիկ են: Հեղինակը գորովանքով ու ցավով է հետևում նրանց ճակատագրերին, պաշտպանում մարդուն մարդ պահող արժեքները: Ինչպես նշում է հրատարակության խմբագիր Հասմիկ Գրիգորյանը` «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի պատմությունները իրապաշտական գործեր են և կյանքի անխարդախ հայելի, որտեղ յուրաքանչյուր ընթերցող կարող է իրեն տեսնել. առանց ավելորդ չափազանցությունների ներկայացվում է «կյանքը՝ ինչպես որ է»: