▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

 

Քաղաքացի Էլմիրա Ու.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Էլմիրա Ու.-ի հաղորդման` Վրեժ Ա.-ն իրենից գաղտնի հափշտակել է խոշոր դրամական արժեք ներկայացնող ոսկյա իրեր, որի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնում իր հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրեսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով : Էլմիրա Ու-ի բացատրությամբ` նախաքննությունն իրականացնող քննիչները և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազները, առանց որևէ փաստական տվյալների առկայության, հիշյալ քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրեսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել են նոր քրեական գործ` իբր իր կողմից Վրեժ Ա.-ի նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ : Նույն հոդվածով իրեն անհիմն մեղադրանք են առաջադրել և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014թ. հուլիսի 14-ի դատավճռով անմեղ է ճանաչվել և արդարացվել :
Կատարվում է նախաքննություն:

Քաղաքացի Էլմիրա Ու.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Էլմիրա Ու.-ի հաղորդման` Վրեժ Ա.-ն իրենից գաղտնի հափշտակել է խոշոր դրամական արժեք ներկայացնող ոսկյա իրեր, որի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնում իր հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրեսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Էլմիրա Ու-ի բացատրությամբ` նախաքննությունն իրականացնող քննիչները և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազները, առանց որևէ փաստական տվյալների առկայության, հիշյալ քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրեսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել են նոր քրեական գործ` իբր իր կողմից Վրեժ Ա.-ի նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Նույն հոդվածով իրեն անհիմն մեղադրանք են առաջադրել և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014թ. հուլիսի 14-ի դատավճռով անմեղ է ճանաչվել և արդարացվել: Կատարվում է նախաքննություն:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին