Lenta.ru-ն, մեջբերելով ԱԻՆ Աստրախանի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Անժելիկա Բարինովային, գրում է, որ Աստրախանում ազգությամբ հայ 25-ամյա Արմեն Տարասյանն այրվող տանից երեխա է դուրս բերել:
Նրա խոսքով` Արմեն Տարասյանը. լինելով հրդեհի պատահական ականատես և լսելով բղավոցներ, որ հրդեհվող տանը երեխա է մնացել, պատուհանից մտել է տվյալ բնակարան, որտեղ էլ հայտնաբերել է անգիտակից աղջկա: Հայ երիտասարդին հաջողվել է դուրս հանել երեխային այրվող բնակարանից: Ներկայումս փոքրիկ աղջիկն արդեն հիվանդանոցում է:
Ըստ փրկարարների տվյալների` երեխայի ծնողները հրդեհի ժամանակ տանը չեն եղել: Պատահարի հանգամանքները պարզվում են: