«Ռեալը» պաշտոնանկ արեց Սանտյագո Սոլարիին: Ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Զինեդին Զիդանը, որի հետ կնքվել է պայմանագիր մինչև 2022 թվականը:
Սոլարիի ղեկավարությամբ «Ռեալը» դուրս մնաց Իսպանիայի Գավաթից և Չեմպիոնների լիգայից, իսկ Լա Լիգայում զբաղեցնում է 3-րդ տեղը՝ «Բարսելոնայից» ետ մնալով 12 միավորով:
Զիդանն արդեն ղեկավարել էր մադրիդյան ակումբը 2016-18 թվականներին:
Թիմի հետ նա երեք անգամ անընդմեջ նվաճել է Չեմպիոնների լիգան, երկու անգամ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթն ու աշխարհի ակումբային առաջնությունը, մեկական անգամ՝ Իսպանիայի առաջնությունն ու Սուպերգավաթը: