|
«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին մեկնաբանել է Աշխարհի առաջնության եզրափակչում կրած պարտությունը. ներկայացնում է ESPN-ը։ «Մենք պարտություն կրեցինք և ընդունում ենք այն: Ես տխուր եմ, բայց թիմն ամեն ինչ արեց։ Շնորհակալ եմ տղաներին ու իմ երկրին»,- ասել է Մեսսին։ «Անկեղծ ասած, իսպանացիներն ավելի լավ էին խաղում»,- նշել է նա։ *** Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս պահի դրությամբ հենց նա է ֆուտբոլի պատմության մեծագույն խաղացողը: Նրա արցունքները խաղադաշտում մենք հազվադեպ ենք տեսել: Այս անգամ նա չէր կարող չհուզվել, որովհետև հենց ինքը պարտվեց իր ֆուտբոլային կյանքի վերջին եզրափակիչը: Իսկ պարտվեց հենց ինքը, որովհետև հենց ինքն էր իր հեղինակության, պրոֆեսիոնալիզմի ու անկրկնելության համատեղմամբ Արգենտինային հասցրել եզրափակիչ: Դիեգոն հաստատ հպարտանում է քեզնով, Մեսսի: |
Մեսսին մեկնաբանել է Աշխարհի առաջնության եզրափակչում կրած պարտությունը
info@asekose.am/095519696
Tweet
Սպորտ далее
далее
далее
далее
далее
далее
далее


