Իսպանացի մարզիչ Ռաուլ Ռիանչոն անդրադարձել է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին, որը հայտարարել էր, որ բասկյան թիմի հետ ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգան:
««Ռեալ Սոսյեդադը» հիանալի ակումբ է, բայց ունի իր սահմանները: Պատմությունն ասում է, որ նրանք կարող են հաղթել Լա Լիգայում: Եվրոպական մրցավեճերում երբեք մեծ հաջողություններ չեն գրանցել: Զախարյանի համար երազելը վնասակար չէ, բայց նա սկզբի համար թող սկսի խաղալ իսպանական ակումբի մեկնարկային կազմում»,- Sport24-ի թղթակից Վլադիսլավ Շապիրոյի հետ զրույցում ասել է Ռիանչոն։