«Ռոդինայի» պաշտպան Զաուրբեկ Պլիևը պատմել է, թե ինչու իր ընկերը՝ «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ձմռանը չտեղափոխվեց թուրքական «Գալաթասարայ»։
Ինքը՝ Զախարյանը, նշել էր, որ «անձնական պատճառներով» է հրաժարվել ստամբուլյան ակումբ տեղափոխվելուց։
«Եթե չլիներ քաղաքական իրավիճակը, կարծում եմ, որ նրա համար «Գալաթասարայ» տեղափոխվելը լավ քայլ կլիներ։ Այդուհանդերձ, թիմը գլխավորում է իր առաջնությունը և կարող է մասնակցել եվրագավաթներին: Բայց հաշվի առնելով քաղաքական իրավիճակը և նրա հայկական արմատները՝ նրա համար դժվար կլիներ հարմարվել ու խաղալ այնտեղ: Նրա վրա մեծ ճնշում կլիներ: Ուստի, ցավոք, տրանսֆերը ձախողվեց, չնայած Արսենը տեղափոխության եզրին էր: Բայց վերջին պահին նա մտածեց և հրաժարվեց»,- Metaratings.ru-ին տված հարցազրույցում ասել է Պլիևը: