▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զախարյանը Հայաստանում է և կդիտի Լատվիայի դեմ խաղը

Ռուսաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ժամանել է Հայաստան։ 20-ամյա ֆուտբոլիստը հունիսի 19-ին Վազգեն Սարգսյանի «Հանրապետական» ստադիոնում կդիտի Հայաստան - Լատվիա Եվրո-2024-ի ընտրական փուլի չորրորդ տուրի հանդիպումը, հայտնում է  «Ֆասթ Մեդիայի» մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Զախարյանը 27 խաղում խփել էր 4 գոլ ու կատարել 9 գոլային փոխանցում: 

Հայաստան - Լատվիա հանդիպումը կմեկնարկի 20:00-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ-1»-ի ուղիղ եթերում:

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 4-2 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Ուելսի թիմի նկատմամբ: Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբում ընդգրկված են նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի և Թուրքիայի հավաքականները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее