Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը վատառողջ է և դուրս է մնացել թիմի մարզումներից, հայտնում է Marca-ն։
«Զախարյանը իսկապես հիվանդացել է։ Արսենը բարձր ջերմություն ունի։ Բայց լուրջ բան չկա։ Նա չի պատրաստվում մահանալ»,- Sport24-ի հետ զրույցում նշել է Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբի մամուլի ծառայության ղեկավար Լուիս Արկոնադան։