Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնությունում 63 կգ քաշային կարգում Յուրիկ Հովեյանը դարձավ բրոնզե մեդալակիր՝ հաղթելով թուրք մրցակցին։ 67 կգ քաշային կարգում Գասպար Տերտերյանը կիսաեզրափակիչում 5։1 հաշվով հաղթեց հունգարացի մրցակցին։ Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող հայազգի Հրայր Հովհաննիսյանը։ Ռուսաստանը ներկայացնող Պապիկ Ջավադյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։ |
Յուրիկ Հովեյանը, հաղթելով թուրք մարզիկին, դարձավ ԵԱ բրոնզե մեդալակիր
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet