▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է թուրք մրցակցին՝ նվաճելով չեմպիոնական գոտին

Չեխիայի Ուստի-նադ-Լաբեմ քաղաքում տեղի ունեցած բռնցքամարտի  առաջնության գլխավոր  իրադարձությունը դարձավ 12-ռաունդանոց մենամարտը՝ հայ մարզիկ Յուրի Սաքունցի մասնակցությամբ: Նրա մրցակիցը ազգությամբ թուրք բռնցքամարտիկ Ռիչարդ Ալկանն էր, իսկ խաղի արդյունքը
որոշում էր Չեխիայի չեմպիոնական գոտու տիրոջը: Յուրի Սաքունցը վստահորեն ղեկավարում էր մենամարտը՝ ցույց տալով իր գերազանցությունը ռինգում: Չորրորդ ռաունդում նրա մրցակիցը չկարողացավ շարունակել պայքարը, և մրցավարը հայտարարեց տեխնիկական նոկաուտ:Այդպիսով, Յուրին ոչ միայն տպավորիչ հաղթանակ տարավ, այլև Չեխիայի չեմպիոնական գոտին նվիրեց Հայաստանին:


Իր հաղթանակը Յուրի Սաքունցը նվիրեց լեգենդար հայ մարտական «Արաբո» ջոկատի անձնվեր զինվորներին և ամբողջ հայ ժողովրդին՝ ընդգծելով ազգային միասնության և հայրենիքի նկատմամբ հոգատարության կարևորությունը:
Յուրի Սաքունցի նվաճումների շարքում են ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոնի, բռնցքամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի,ձեռնամարտի աշխարհի չեմպիոնի և ուժային պայքարի Եվրոպայի չեմպիոնիտիտղոսները:
Նա բազմիցս ապացուցել է իր անհավանական ուժը՝ քաշելով 60-տոննանոց մետրոյի վագոններ և անգամ 40-տոննանոց ռազմական մեքենա՝ տանկով բարձված: Յուրիի ութ նվաճում Գինեսի գրքում են գրանցվել:
Չեխիայում հաղթանակը Յուրի Սաքունցի բացառիկ տաղանդի և անկոտրում ոգու ևս մեկ ապացույցն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее