Դորտմունդի Բորուսիայի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը զայրացած է, որ Բավարիայի ղեկավարության կողմից անընդհատ շոշափվում է Մարկո Ռոյսի հավանական տրանսֆերը:
- Կարծում եմ, որ կյանքում ամեն ինչ կառուցված է արդարության սկզբունքով: Եթե մեկը, ով հաջողակ է իրեն սխալ արարքներ է թույլ տալիս, ապա անպայման հետագայում հատուցում է դրա համար: Հետևաբար, Բավարիան պատասխան կտա իր արարքների համար,- նշել է գերմանացին:
Հիշեցնենք, որ Բավարիայի ղեկավարության կողմից հնչել է կարծիք, որի համաձայն 25 միլիոն եվրոյի դիմաց կարող են գնել Ռոյսի տրանսֆերը: Այս պարագայում, Բունդեսլիգայի շրջանակներում երկու թիմերի միջև վաղը կայանալիք հանդիպումը առավել քան մարտական է սպասվում:
Յուրգեն Կլոպպ. Ապագայում Բավարիան պատասխան կտա իր արարքների համար
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet