▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրա Մովսիսյանն իր մարզաշապիկը նվիրել է քաղցկեղով տառապող 19-ամյա ֆուտբոլիստին

Armsport.am-ը գրել է. Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը շնորհավորել է երիտասարդ ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանին՝ ծննդյան առթիվ և սեփական մարզաշապիկն է նվիրել  19-ամյակը բոլորող խաղացողին։

Մովսիսյանը «Սպարտակի» հետ այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Իսպանիայում և մոսկովյան ակումբի աշխատակիցները նվերը տարել են խմբագրություն, որտեղից էլ այն կհասնի իր հասցեատիրոջը։

 «Արագ լավացիր։ Լավագույն մաղթանքներով», – գրել է Մովսիսյանը մարզաշապիկի վրա։

Գրիշա Սիմոնյանը տառապում է գլխուղեղի քաղցկեղով, և այս պահին նրա հաշվեհամարին փոխանցված է 1 461 000  հազար ռուսական ռուբլի։

Աղբյուրը՝ armsport.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее