ՄԼՍ-ն ներկայացնող «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է ղազախական ակումբ տեղափոխվել, հաղորդում է Sports.kz-ը:
Աղբյուրը չի նշում, թե որ ակումբն է կոնկրետ հետաքրքրվում հայազգի ֆուտբոլիստի ծառայություններով:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստի` Տիգրան Բարսեղյանի ծառայություններով էլ հետաքրքրվում է «Աստանան»:
Ղազախստան կարող է տեղափոխվել նաև Ստամբուլի Բեշիկթաշի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: