Յուրա Մովսիսյանի նորամուտը Շվեդիայի ֆուտբոլի բարձրագույն լիգայում այնքան էլ հաջող չդասավորվեց:
«Յուրգորդենը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց ԱԻԿ-ին:
«Յուրգորդեն» տեղափոխված մեր ֆուտբոլիստն այսօր մասնակցել է խաղին: Նա փոխարինման է մտել 76-րդ րոպեին, իսկ խաղի ավելացված ժամանակի 3-րդ րոպեին Յուրա Մովսիսյանն կարմիր քարտով հեռացվել է դաշտից` հարձակվողը մրցակցին գլխով թեթև հարված Է հասցրել, ինչից հետո ԱԻԿ-ի խաղացողը սիմուլացիայի է դիմել և ընկել: