▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրա Մովսիսյանը հանդիպել է Արթուր Վանեցյանի հետ

Հայաստանի հավաքական վերադարձած ամերիկյան «Չիկագո Ֆայրի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Երևանում հանդիպել է ՀՖՖ նորընտիր նախագահ` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ:

«Հայաստանում ամեն ինչն ես կարոտում, այդպիսի բան չկա, որ կարոտած չլինեմ:

Ինձ համար շատ դժվար է եղել հանդիպումները դիտելը: Գիտեմ բոլոր ֆուտբոլիստների ապրումները, գիտեմ՝ ինչքան դժվար է եղել:

 

 

Ֆուտբոլիստների համար ամենակարեւորը երկրպագուների աջակցությունն է: Այդ երազանքով եմ եկել, որ նորից մեր երկրպագուներին կտեսնենք ստադիոնում»,- ասել է Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, սկսվելու է նախապատրաստական հավաքը, որին մասնակցելու համար Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է  25 ֆուտբոլիստների. նրանց մեջ ուշագրավ է հատկապես Յուրա Մովսիսյանի անունը:

Յուրա Մովսիսյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 35 հանդիպում եւ դարձել 10 գոլի հեղինակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее