Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան գրառումով մեկնաբանել է ազգային թիմի խաղը Թուրքիայի դեմ։ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրի տնային խաղում ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը պարտություն է կրել 1:2 հաշվով։
«Լավ պայքարեցին տղաները։ Նայենք դեպի առաջ»,- գրել է Յուրա Մովսիսյանը։
Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հաջորդ խաղում Հայաստանի հավաքականը հունիսի 16-ին կհյուրընկալվի Ուելսի թիմին։
Դիտեք նաև՝