Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վելիկա Գորիցայում ընկերական հանդիպում անցկացրեց Եվրո-2020-ին պատրաստվող աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը խաղն ավարտեց ոչ ոքի՝ 1։1։
Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ 24-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» հարձակվող Իվան Պերիշիչը։ Անկյունայինից գոլային փոխանցումը կատարեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։
Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը կարողացավ վերականգնել հավասարությունը։ Ժիրայր Շաղոյանի փոխանցումից հետո հեռվից կատարած գեղեցիկ հարվածով աչքի ընկավ Վբեյմար Անգուլոն։
Հունիսի 5-ին Հայաստանի հավաքականը Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի նաև Շվեդիայի հավաքականի հետ: Այդ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։