Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Գերմանիայից 0։6 հաշվով կրած պարտությունը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրի խաղում։
«Խաղի արդյունքն ամեն ինչի մասին վկայում է։ Շատ մեծ առավելություն ուներ Գերմանիայի հավաքականը։ Մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները։ Երբ չենք խաղում համապատասխան ռիթմով, չեն կիրառում պրեսինգ այդպես է լինում, առաջին խաղակեսում ոչ մի խախտում չարեցինք։
Այդքան արագ, այդքան բարձր տեխնիկայով թիմերի դեմ այսպիսի խաղով ստացվում է այսպիսի արդյունք»,- ասել է Կապառոսը։