Դեկտեմբերի 2-ին լրացել են «Ալաշկերտ»-ի մարզչական շտաբի պայմանագրերի ժամկետներն ակումբի հետ: «Ալաշկերտ» ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և մարզիչ Աշոտ Գրիգորյանի պայմանագրերը: Այս մասին հայտնում է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ մարզիչներն իրենց կարիերան կշարունակեն Կարագանդայի «Շախտյոր»-ում։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Խաշմանյանի մարզչական շտաբում ընդգրկված Արկադի Չիլինգարյանը, Արմեն Տոնոյանը և Արմեն Կիրակոսյանը կշարունակեն աշխատանքն ակումբում: «Ալաշկերտ»-ի նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա առաջիկայում:
Խաշմանյանը լքեց «Ալաշկերտ»-ը՝ Կարագանդայի «Շախտյոր»-ը գլխավորելու համար
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet