▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Whoscored.com. Մխիթարյանը 2015թ.-ի 100 լավագույնների թվում 17-րդն է

ArmFootball.com-ը գրում է. Sky Sports կայքը ներկայացրել է 2015թ.-ի լավագույն 100 ֆուտբոլիստներին` հիմնվելով Whoscored.com կայքի գնահատականների վրա:

Top-5 առաջնությունների յուրաքանչյուր խաղից հետո Whoscored.com վիճակագրական կայքը ներկայացնում է ֆուտբոլիստների գնահատականները: Sky Sports-ը հանել է յուրաքանչյուր ֆուտբոլիստի միջին գնահատականը ու կազմել տարվա լավագույն 100 ֆուտբոլիստների ցուցակը:

Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 7,618 միջին գնահահատականով զբաղեցրել է 17-րդ տեղը:

«Յուրգեն Կլոպպի խոսքերով` աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը: Սակայն հայազգի ֆուտբոլիստը բարելավեց իր խաղը Տոմաս Տուխելի գլխավոր մարզիչ դառնալուց հետո: Հարձակողական ոճի կիսապաշտպանը Բունդեսլիգայի առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում է 7,9 միջին գնահատականով ու Ռաֆայելի հետ միասին հանդիսանում է ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստը»,- գրում է Sky Sports-ի լրագրողը:

Նշենք, որ 100 լավագույնների ցուցակը գլխավորում է Լիոնել Մեսսին` 8,821 միջին գնահատականով: Երկրորդը Նեյմարն է` 8,37, երրորդը` Զլատան Իբրահիմովիչը` 8,077

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее