Առցանց անցկացվող արագ շախմատի Airthings Masters մրցաշարում այսօր կայացան կիսաեզրափակչի 2-րդ փուլի հանդիպումները:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հանդիպեց ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Առաջին երկու պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի արդյունք, իսկ երրորդում հաղթանակ տարավ մեր հայրենակիցը:
Այդպիսով, Լևոն Արոնյանը վերջին պարտիայից առաջ իր համար նվազագույնն ապահովեց ոչ-ոքի արդյունք և մտավ եզրափակիչ, քանի որ առաջին փուլում նա հաղթել էր 3:1 հաշվով:
Վճռորոշ մրցամարտում մեր շախմատիստը կհանդիպի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ, որը կիսաեզրափակիչ երկու փուլերում էլ հաղթեց ռուսաստանցի Դանիլ Դուբովին՝ 3:1, 2:0:
Եզրափակիչ մրցախաղերը կկայանան հունվարի 2-ին և 3-ին: