▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Vitamin ակումբի տղաների և Չարենցի միջև կոնֆլիկտ կա

Life.panorama.amգրում է. «Vitamin» ակումբի տղաների շարքը վերջերս պակասել է մեկով՝ Չարենցով: Նրա հեռանալու պատճառն, ասում են, մյուս տղաների հետ ունեցած կոնֆլիկտն է: Vitamin ակումբի պրոդյուսերը լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր , թե նա Հայաստանում չէ, կնոջ հետ մեկնել է Գերմանիա: Կայքը կապ էր հաստատել Կարեն Սահակյանի՝ Չարենցի հետ՝ տեղեկանալու, թե ինչո՞ւ չի երևում «վիտամինյան» շոուներում: Հումորիստի հեռախոսը հասանելի էր, նա Հայաստանում էր, սակայն հրաժարվել էր մեկնաբանություններ տալ:

Կայքն այժմ էլ կապ է հաստատել  «Vitamin» ակումբի պրոդյուսեր Վլադ Սահակյանի հետ, ով ասել է. «Անկեղծ ասած՝ ինքս էլ չգիտեմ, ինչու նրան չենք տեսնում մեր ակումբում: Եթե մեր մեջ կոնֆլիկտ լիներ, այդպես էլ կպատասխանեի: Պարզապես նոր է ամուսնացել և դեռ չի կողմնորոշվել՝ կմնա՞ Հայաստանում, թե կմեկնի: Եթե նրա հետ խոսել եք, հավանաբար, դեռևս այստեղ է: Հավատացեք, դա իր որոշումն է, այլապես կկարողանայի իրավիճակը մեկնաբանել»:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее