Դերասանուհի Շուշաննա Թովմասյանի մասնակցությամբ նախագծերը ժամանակին մեկը մյուսի հետևից հաջորդում էին իրար։ Դրանք վարկանիշային են ու հաջողված, նաև՝ Շուշաննայի մասնակցության ու խաղի շնորհիվ։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհին այսօր իր ժամանակի մեծ մասը նվիրում է ընտանիքին՝ ամուսնուն և երեխաներին։ Վերջին շրջանում Շուշաննան առավել հաճախ է սոցիալական հարթակներում նոր հրապարակումներով ներկայանում, ինչն էլ լսարանի մոտ խոսակցությունների տեղիք էր տվել, թե դերասանուհին պատրաստվում է նոր նախագծերով ներկայանալ։
ՍթարՆյուզ-ն է գրում ու նշում, որ Շուշաննա Թովմասյանի հետ զրուցել է սոցիալական հարթակներում ակտիվության պատճառների ու հնարավոր նոր նախագծերի մասին։
«Պետք է մի փոքր հիասթափեցնեմ բոլոր նրանց, ովքեր փորձել են այդ ակտիվության մեջ մասնագիտական «գաղտնի ակնարկներ» գտնել։ Այս պահին, ցավոք, նոր նախագծի կամ էկրան վերադարձի հետ կապված որևէ նորություն չունեմ, ու իմ ակտիվությունն էլ դրա հետ կապված չէ»,- նշել է Շուշաննան՝ անդրադառնալով տարածվող խոսակցություններին։
«Պարզապես փորձում եմ կյանքի բնականոն ընթացքը համատեղել նաև սոցիալական էջերիս հետ՝ այնքան, որքան ժամանակս և առօրյաս թույլ են տալիս։ Ուրախ եմ, որ, ի տարբերություն նախորդ տարիների, հիմա կարծես ավելի լավ է ստացվում պահպանել այդ հավասարակշռությունը»։
Շուշաննայի խոսքով՝ դեռ չգիտի, թե հետագայում ինչպիսի ակտիվություն կցուցաբերի ինստագրամյան հարթակում, բայց այս պահին փորձում է ոչ շատ ակտիվ լինել, ոչ էլ ամբողջությամբ անհետանալ։
«Եթե մասնագիտական լավ նորություններ լինեն, վստահ եղեք՝ առաջիններից մեկը հենց իմ հետևորդները կիմանան»,- եզրափակել է դերասանուհին։
Դիտեք նաև՝


